Նիգերիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին

Լուրեր

23.08.2026 | 22:08
2 քննիչներին ծեծի ենթարկած ոստիկանը և ևս 1 մեղադրյալ կալանավորվել են․ ՔԿ
23.08.2026 | 21:47
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ
23.08.2026 | 20:00
Ձուկը ջրում «բազար անելու» ՇԵՐՏԵՐԸ․ տնտեսվարողը կհասնի՞ Եվրոպա. ՏԵՍԱՆՅՈւԹ
23.08.2026 | 19:43
Ozon-ը հեռացրել է Ռուսաստանում գտնվող իր պահեստների հասցեները կայքից
23.08.2026 | 19:19
Գայի պողոտայում ավտոմեքենա է այրվել
23.08.2026 | 18:52
Շենավանում հրդեհ է բռնկվել․ այրվել են տան և անասնագոմի տանիքները
23.08.2026 | 18:33
ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ փրկարարներն արգելափակված վարորդին դուրս են բերել մեքենայից
23.08.2026 | 17:17
ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
23.08.2026 | 16:50
Կանադան ցանկանում է ԱՄՆ նահանգի արտոնություններ ունենալ․ Թրամփ
23.08.2026 | 16:09
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է
23.08.2026 | 15:39
ՀԿԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել քննիչների կողմից ոստիկանին խոշտանգելու ենթադրյալ դեպքի առթիվ
23.08.2026 | 15:17
Ղազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
23.08.2026 | 14:53
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ozon-ի երկրորդ պահեստի վրա՝ Օրենբուրգում
23.08.2026 | 14:26
Վթարային ջրանջատում Երևանում
23.08.2026 | 13:31
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Հայաստանում համատեղության կարգով Նիգերիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Յակուբո Սանտուրակի Սուլեյմանին (Yakubo Santuraki Suleiman)` հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ (նստավայրը՝ Թեհրան): Այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Շնորհավորելով դեսպանին՝ Արմեն Ղևոնդյանը նրան հաջողություն մաղթեց իր առաքելության մեջ և հույս հայտնեց, որ դեսպանն իր նպաստը կբերի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում:

Նիգերիայի դեսպանը, շնորհակալություն հայտնելով նախարարի տեղակալին, նշեց, որ իր գործունեության ընթացքում փորձելու է նոր լիցք հաղորդել Հայաստանի և Նիգերիայի միջև համագործակցությանը։

Կողմերը կարևորեցին համատեղ քայլերի մշակումը, որոնք կարող են խթանել երկկողմ փոխգործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։

Դեսպանի խնդրանքով ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները՝ կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը։ Երկուստեք ընդգծվեց հակամարտությունների խաղաղ ճանապարհով լուծման կարևորությունը։