Երթևեկության կազմակերպման փոփոխություն Գայի պողոտա – Հովհաննիսյան փողոց – Բաղյան փողոց խաչմերուկում
Երթևեկության անվտանգության բարելավման նպատակով, տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և խցանումներից խուսափելու համար, 2021 թ. սեպտեմբերի 24-ին Երևան քաղաքի Գայի պողոտա – Հովհաննիսյան փողոց – Բաղյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Փոփոխության արդյունքում Գայի պողոտայում կապամոնտաժվի դեպի ձախ՝ դեպի Հովհաննիսյան փողոց երթևեկությունը կարգավորող T2 տիպի լուսացույցը, և այսուհետ Գայի պողոտայից նշված ուղղությամբ երթևեկությունը կկարգավորվի T1 տիպի հիմնական լուսացույցի ազդանշաններով: