Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ, աջակցում է Իջևանում աղբի կառավարմանը

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 23-ին, 13։00-ին ՀԿԽԸ-ի կողմից իրականացվող «Իջևան քաղաքում թափոնների կառավարման կարողությունները բարձրացնելու համար աղբահավաք մեքենայի և աղբամանների տրամադրման» ծրագրի շրջանակներում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Տավուշի մարզի Իջևան քաղաքին հանձնեց 240 աղբաման և համապատասխան աղբահավաք մեքենա։ Ծրագիրն իրականացվել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ։

Նվիրատվության համաձայնագիրը ստորագրեցին Իջևանի քաղաքապետի ժ․պ․ Արթուր Ճաղարյանը և ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը։ Արարողությանը ներկա էին ՀՀ-ում Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պրն. Մասանորի Ֆուկուշիման, ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։

– Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ հանդիսանալով աջակցող կառույց կառավարությանը մարդասիրական ոլորտում, մշտապես համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Այս ծրագրի պլանավորումը ևս իրականացվել է համատեղ և հիմնված է եղել համայնքի խիստ կարիքի վրա։ Թափոնների կառավարումը և շրջակա միջավայրի բարելավումը Աղետների ռիսկի նվազեցման կարևոր բաղադրիչներից է, որը, ուղղված լինելով աղետների կանխարգելմանը, նպաստում է համայնքի դիմակայունության բարձրացմանը և հետևաբար՝ կայուն զարգացմանը։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հայտնում է իր շնորհակալությունը Ճապոնիայի կառավարությանը՝ ի դեմս ՀՀ-ում Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պրն. Մասանորի Ֆուկուշիմայի, Իջևանի քաղաքի համար այսքան կարևոր նախաձեռնությանն աջակցելու, ինչպես նաև մարզպետարանին և քաղաքապետարանին՝ սերտ համագործակցության համար, – ասաց ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը։

– Ճապոնիայի կառավարության և ժողովրդի անունից ինձ համար մեծ պատիվ է ներկա գտնվել Իջևան քաղաքում՝ համայնքի կարողությունների բարձրացմանն ուղղված աղբատար մեքենայի և աղբամանների տրամադրման եզրափակիչ արարողությանը։ Ուրախ եմ, որ այս ծրագրի շնորհիվ զգալիորեն կբարելավվի Իջևանի կենցաղային թափոնների կառավարման համակարգը, – նշեց ՀՀ-ում Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պրն. Մասանորի Ֆուկուշիման։

Իջևանի քաղաքապետի ժ․պ․ Արթուր Ճաղարյանը շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի կառավարությանը և Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ համայնքի կարիքներին արձագանքելու և աջակցության տրամադրման համար։ Նա շնորհակալագրեր և հուշանվերներ հանձնեց հյուրերին։

Իջևանի քաղաքապետարանն ապահովելու է աղբի հավաքման գործընթացի հետագա տեխնիկական սպասարկումը։

Ծրագրի շրջանակներում օգոստոսի 30-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության Տավուշի Մարզային մասնաճյուղի 40 կամավորներ Իջևանում իրականացրեցին շրջակա միջավայրի մաքրության վերաբերյալ իրազեկում և շաբաթօրյակ՝ աղբից մաքրելով քաղաքի տարբեր բանուկ հատվածներ։

2020 թվականին Իջևանի քաղաքապետարանը դիմել էր ՀԿԽԸ-ին` աղբի կառավարման բարելավմանն աջակցելու համար: Համայնքի դիմակայունության բարձրացմանն ուղղված «Փոխենք մտածելակերպը, մաքրենք քաղաքը» ծրագրի միջոցով աղբի հավաքման համակարգի կատարելագործումը կնպաստի բնապահպանական իրավիճակի բարելավմանը և աղետների ռիսկը նվազեցմանը:

90-ականներին Իջևանով անցնող Աղստև գետի ջրերը աղտոտվում էին Դիլիջանի «Իմպուլս» գործարանի և Իջևանի Գորգերի գործարանի թափոններով: Այժմ գետը աղտոտող արդյունաբերական ձեռնարկություններ չկան, սակայն անհրաժեշտություն կա բարելավել աղբահանության գործընթացը, որպեսզի կենցաղային թափոնները չաղտոտեն ու չխցանեն գետը՝ ստեղծելով ջրհեղեղի ռիսկ: