ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների խորհրդականները հանդիպել են Սպիտակ տանը․ անդրադարձ է եղել նաև Արցախյան պատերազմին

Լուրեր

15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանը նախօրեին Սպիտակ տանը հանդիպել է Թուրքիայի նախագահի խոսնակ, գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընի հետ։ Այս մասին գրում է «Անադոլու» գործակալությանը։

Թուրքական կողմի տարածած հաղորդագրության համաձայն՝ Քալընն ու Սալիվանը քննարկել են երկկողմ հարաբերությունները, կորոնավիրուսի համավարակն ու կլիմայի փոփոխությունները, ինչպես նաև զարգացումները Աֆղանստանում, Սիրիայում, Լիբիայում, Կիպրոսում ու Արևելյան Միջերկրականում։

Քալընն ու Սալիվանն ընդգծել են Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների ռազմավարական նշանակությունը և մտքեր փոխանակել տնտեսական համագործակցության բարելավման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի մասին։

Կողմերը նաև ընդգծել են միջազգային համագործակցության անհրաժեշտությունը՝ Աֆղանստանում հումանիտար ճգնաժամը կանխելու համար։

Սալիվանն ու Քալընը քննարկել են նաև Արցախյան պատերազմն ու դրանից հետո ստեղծված իրավիճակը։

«Նրանք գնահատել են իրավիճակը Հարավային Կովկասում Հայաստանի ու Ադրբեջանի միջև Ղարաբաղյան պատերազմից հետո, ինչպես նաև ընդգծել տարածաշրջանային խաղաղության ու կայունության պահպանման գործում բազմակողմ ջանքերի կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հանդիպման մասին Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ էլ նշվում է, որ կողմերը կարծիքներ են փոխանակել Հարավային Կովկասում զարգացումների վերաբերյալ։

Էմմա Չոբանյան