Երեխաների սննդակարգը վերջին տասնամյակի ընթացքում չի բարելավվել և կարող է «վատթարանալ» ՔՈՎԻԴ-19-ի պայմաններում. ՅՈՒՆԻՍԵՖ

Լուրեր

02.04.2026 | 11:20
Եկեղեցականներ են հրավիրվել ԱԺ լսումներին, սակայն չեն եկել․ նամակ են ուղարկել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 11:12
Պետություն-եկեղեցի հարաբերությունների առնչությամբ ԱԺ հայտարարության վերաբերյալ լսումներ. ՈՒՂԻՂ
02.04.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
02.04.2026 | 10:55
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում
02.04.2026 | 10:53
Բախվել են «ZIL» և «Ford» մակնիշների ավտոմեքենաներ․ «Ford»-ի վարորդը մահացել է
02.04.2026 | 10:49
Նավթի գներն աճել են
02.04.2026 | 10:38
Այց «Եռաբլուր»՝ քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ. ՈՒՂԻՂ
02.04.2026 | 10:35
54 տարվա ընդմիջումից հետո տիեզերագնացներով առաքելություն է ուղարկվել դեպի Լուսին
02.04.2026 | 10:19
«Զայեդ» մրցանակի շրջանակներում Փաշինյանի ստացած 500 հազար դոլարը կփոխանցվի պետական գանձապետարանի ավանդային հաշվին
02.04.2026 | 10:14
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 2-ի դրությամբ
02.04.2026 | 10:02
Արենիում 2011-ի աճուրդը դատարանը ճանաչել է անվավեր․ հողամասը կվերադարձվի համայնքին
02.04.2026 | 09:46
Փլուզում Երևանի Չարենցի փողոցում. տուժածներ չկան
02.04.2026 | 09:30
ԱՄՆ–ում ՀՀ դեսպանը Կալիֆոռնիայում ներկայացրել է հայ–ամերիկյան օրակարգի առաջնահերթությունները
01.04.2026 | 23:17
ԵՄ առաքելության գործունեությունը կարևոր է Հայաստանի քաղաքացիների համար. ՀՀ նախագահն ընդունել է Սատու Կոյվուին
01.04.2026 | 23:05
Էրդողանն Իսրայելին մեղադրել է Իրանի դեմ պատերազմի համար
Բոլորը

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցի, 2 տարեկանից փոքր երեխաները լավ մեծանալու և զարգանալու համար անհրաժեշտ սնունդ չեն ստանում, ինչի հետևանքով անդառնալի վնաս է հասցվում նրանց զարգացմանը:

«Ձախողել ենք կերակրման գործում. Երեխաների սննդակարգի ճգնաժամ վաղ մանկության տարիքում» զեկույցը, որ հրապարակվել է այս շաբաթ կայանալիք ՄԱԿ-ի պարենային համակարգերի գագաթաժողովին ընդառաջ, զգուշացնում է, որ աճող աղքատությունը, անհավասարությունը, հակամարտությունները, կլիմայական արհավիրքները և առողջապահական ճգնաժամերը, այնպիսին, ինչպիսին ՔՈՎԻԴ-19-նն է, նպաստում են աշխարհի ամենափոքրիկ բնակչության շրջանում շարունակվող պարենային ճգնաժամին, և որ շատ փոքր առաջխաղացում է գրանցվել վերջին տասնամյակում:

«Զեկույցի տվյալները հստակ են. գլխուղեղի զարգացման համար հույժ կարևոր այս ժամանակահատվածում միլիոնավոր փոքրիկներ այնպես են կերակրվում, որ ձախողեն», – նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը: «Առաջին երկու տարիների ընթացքում վատ սննդակարգը կարող է անդառնալիորեն վնասել երեխայի արագորեն զարգացող մարմնին և գլխուղեղին՝ ազդելով նրանց կրթության, աշխատանքային հեռանկարի և ապագայի վրա»: Թեև սրա մասին իմացել ենք տարիներ շարունակ, շատ քիչ առաջխաղացում է գրանցվել փոքրիկներին ճիշտ, սննդարար և անվտանգ սննդով ապահովելու հարցում: Փաստացի, շարունակվող ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված խաթարումները կարող են վատթարացնել իրավիճակը»:

91 երկրից ստացված տվյալների վերլուծության համաձայն, զեկույցը փաստում է, որ 6-ից 23 ամսական երեխաների միայն կեսն է ստանում օրական խորհուրդ տրվող պարենի նվազագույն չափաբաժինը, և միայն մեկ երրորդն է ստանում զարգացման համար անհրաժեշտ նվազագույն սննդային խմբերը:

Քանի որ ՔՈՎԻԴ-19-ը շարունակում է խաթարել կենսական նշանակության ծառայությունները և ավելի շատ ընտանիքներ են որպես հետևանք աղքատանում, զեկույցը փաստում է, որ համավարակն ազդում է երեխաներին տրվող սննդամթերքի ընտրության վրա: Օրինակ, Ջակարտայի քաղաքային տնային տնտեսությունների շրջանում անցկացված հարցումը մատնանշում է, որ ընտանիքների կեսը ստիպված է եղել կրճատել սննդարար պարենի գնումները: Որպես հետևանք, խորհուրդ տրվող սննդային խմբեր ստացող երեխաների թիվը 2020 թվականին 2018 թվականի համեմատ նվազել է մեկ երրորդով:

Երեխաներն ամբողջ կյանքում կրում են աղքատիկ սննդակարգի և սխալ սնվելու հետևանքները: Բանջարեղենի, մրգերի, ձվի, ձկան և մսի մեջ պարունակվող սննդանյութերի անբավարար ընդունումը, որն անհրաժեշտ է վաղ տարիքում աճի համար, երեխաների մոտ գլխուղեղի թերի զարգացման, առաջադիմության, ցածր իմունիտետի, վարակների նկատմամբ խոցելի լինելու և, հնարավոր է, մահվան ռիսկը մեծացնի:

Մինչև երկու տարեկան երեխաները առավել խոցելի են թերսնուցման բոլոր ձևերի՝ թերաճության, սուր թերսնուցման, միկրոտարրերի անբավարարության, ինչպես նաև ավելորդ քաշի և ճարպակալման նկատմամբ: Սա տեղի է ունենում վատ սննդակարգի հետևանքով՝ այս տարիքում մարմնի մեկ կիլոգրամ քաշի համար հիմնական սննդանյութերի ավելի մեծ անհրաժեշտություն կա, քան կյանքի այլ ժամանակաշրջանում:

Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գնահատականների՝ աշխարհում սուր թերսնուցում ունեցող 5 տարեկանից ցածր երեխաների կեսից ավելին՝ գրեթե 23 միլիոն երեխա, 2 տարեկանից փոքր են, մինչդեռ թերաճության ցուցանիշը արագ աճում է 6 ամսականից 2 տարեկանն ընկած ժամանակահատվածում, քանի որ երեխաների սննդակարգը չի համապատասխանում նրանց աճող սննդային կարիքներին:

Ըստ զեկույցի, շատ հավանական է, որ գյուղաբնակ կամ ավելի աղքատ տնային տնտեսություններում բնակվող 6-23 ամսական երեխաները քաղաքաբնակ կամ ավելի հարուստ հասակակիցների համեմատ աղքատ սննդակարգ ունենան: 2020 թվականին, օրինակ, առաջարկվող սննդային խմբերի նվազագույն չափաբաժնով սնվող երեխաների մասնաբաժինը քաղաքային բնակավայրերում (39 տոկոս) երկու անգամ ավելի բարձր էր, քան գյուղական վայրերում (23 տոկոս):

Յուրաքանչյուր երեխայի սննդարար, անվտանգ և մատչելի սննդամթերքով ապահովելու համար ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարություններին, դոնորներին և քաղաքացիական հասարակությանը միասին աշխատել՝ փոխակերպելու պարենային, առողջապահության և սոցիալական պաշտպանության համակարգերը, այդ թվում՝
Մեծացնել սննդարար պարենի հասանելիությունը՝ դարձնելով այն ավելի մատչելի, այդ թվում մրգերի, բանջարեղենի, ձվի, ձկան, մսի և հարստացված սննդի` խթանելով դրանց արտադրությունը, մատակարարումը և մանրածախ առևտուրը:
Ազգային չափորոշիչներ և օրենսդրություն կիրառել՝ մանկահասակ երեխաներին անառողջ վերամշակված և չափազանց շատ վերամշակված սննդամթերքներից և ըմպելիքներից պաշտպանելու և երեխաներին և ընտանիքներին ուղղված շուկայավարման վնասակար գործելակերպին վերջ տալու համար:
Սննդարար և անվտանգ սննդամթերքի նկատմամբ ավելի մեծ ցանկություն սերմանել հաղորդակցման տարատեսակ ուղիներով, այդ թվում՝ թվային հարթակների՝ ծնողներին և երեխաներին հասկանալի ու հստակ տեղեկատվություն հասցնելով