Բայդենն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորվել հոկտեմբերին հանդիպել

Լուրեր

30.07.2026 | 19:50
Եվրոպոլում նշանակվել է ՆԳՆ կապի սպա, որը համակարգում է Հայաստանի իրավապահ համակարգի աշխատանքը Եվրոպոլի հետ․ ՆԳ նախարար
30.07.2026 | 19:39
Ռուսաստանը բենզինի արտահանման արգելքը երկարաձգել է մինչև 2027 թվականի հունվարի վերջը
30.07.2026 | 19:28
Թուրքիայում անտառային հրդեհները շարունակվում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 19:15
Քաղաքապետարանը վաղը կբացի Ծառուկյանի «Մուլտի Վելնես»-ը․ 4 օր է՝ մաքրման աշխատանքներ են կատարվում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 19:00
Պուտինի ասածը ՀՀ ինքնիշխանության բացակայության մասին է․ ո՞նց կարող է այլ երկրի ղեկավար մտածել՝ ՀՀ-ում հանրաքվե պիտի լինի․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 18:53
«Ասացին՝ վարորդական իրավունք Արցախում եք ստացել»․ քաղաքացին պնդում է՝ վերականգնման նոր կարգավորումից չի կարողանում օգտվել
30.07.2026 | 18:42
Ռուսական թևավոր հրթիռը խախտել է ՆԱՏՕ-ի օդային տարածքը․ Սիբիհան Լեհաստանում իրավիճակի մասին
30.07.2026 | 18:26
Նոր կենսաչափական անձնագրերի համակարգը կգործարկվի 2026 թվականի աշնանը
30.07.2026 | 18:18
Հանրային ենթակառուցվածքների տվյալները նախատեսվում է ինտեգրել ազգային գեոպորտալին
30.07.2026 | 18:12
Վինիսիուսը «Ռեալից» 80 միլիոն եվրո բոնուս է պահանջում նոր պայմանագիր կնքելու համար
30.07.2026 | 18:10
Դավիթ Գևորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ»-ի կառավարիչ
30.07.2026 | 18:02
4 մլն դրամ` երաշխիքի մեջ գտնվող Volvo-ների վերանորոգման համար
30.07.2026 | 17:55
Երևանում ավտոբուս ու տրոլեյբուս են բախվել ․ 5 մարդ դիմել է բուժօգնության
30.07.2026 | 17:50
Ինչպե՞ս են փոխվել ծաղկի, ծիրանի և այլ ապրանքների գները ՌԴ սահմանափակումներից հետո
30.07.2026 | 17:41
Օդեսայի ափերի մոտ ադրբեջանցիներով ևս մեկ նավ է հարձակման ենթարկվել
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջոն Բայդենն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորվել հոկտեմբերի վերջին հանդիպել Եվրոպայում։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Սպիտակ տան հաղորդագրությունը։

«Երկու երկրների առաջնորդները որոշել են խորհրդակցություններ սկսել՝ ուղղված պայմանների ստեղծմանը, որոնք կերաշխավորեն վստահություն ու կառաջարկեն կոնկրետ միջոցներ՝ ընդհանուր նպատակներին հասնելու համար։ Նրանք կհանդիպեն Եվրոպայում հոկտեմբերին վերջին, որպեսզի հասնեն փոխըմբռնման ու պահպանեն դինամիկան այդ գործընթացում»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։

Առաջնորդները նաև համաձայնել են, որ իրավիճակը կարող են բարելավել բաց խորհրդակցությունների միջոցով, որոնք ռազմավարական հետաքրքրություն են ներկայացնում Ֆրանսիայի ու եվրոպացի գործընկերների համար։

«Նախագահ Բայդենը հաստատել է Ֆրանսիայի ու Եվրոպայի՝ Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ներգրավվածության ռազմավարական կարևորությունը, այդ թվում՝ վերջերս հրապարակված ԵՄ ռազմավարության շրջանակում

Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի համար։ ԱՄՆ-ը նաև ճանաչում է եվրոպական ուժեղ և արդյունավետ պաշտպանության կարևորությունը, որը դրական ներդրում ունի անդրատլանտյան և համաշխարհային անվտանգության մեջ ու հանդիսանում է ՆԱՏՕ-ի լրացում»,- ասվում է հաղորդագրությունում։

Էմմա Չոբանյան