Ադրբեջանը Թուրքիայի հետ համատեղ տեխնոլոգիաների և նորարարությունների հետազոտական կենտրոն կստեղծի
Քաղաքականություն
22.09.2021 | 21:20Ադրբեջանում նախատեսում են Թուրքիայի հետ համատեղ ձեռնարկություն և տեխնոլոգիաների ու նորարարությունների ոլորտում հետազոտությունների կենտրոն ստեղծել։ Այս մասին հաղորդում է ադրբեջանական Report-ը։
Նշվում է, որ այս կապակցությամբ Ստամբուլում ընթացող «Տեխնոֆեստ» փառատոնի շրջանակում Ադրբեջանի նախագահին առընթեր քաղաքացիներին ծառայությունների մատուցման և սոցիալական նորարարությունների պետական գործակալությունն ու թուրքական Baykar Makina ընկերությունը հուշագիր են ստորագրել պետական ու մասնավոր սեկտորների միջև համագործակցության շրջանակում։
Նպատակն է՝ տեխնոլոգիական արտադրանքի և սարքավորումների ստեղծումը կամ կատարելագործումը, պատվերների հիման վրա նոր լուծումների նախապատրաստումը, հետազոտական աշխատանքների համար նորարարություների ոլորտում անհրաժեշտ ենթակառուցվածների ստեղծումը և դրանց կիրառումը արտադրության ոլորտում, նորարար արտադրանքի արտահանման ոլորտում համատեղ նախագծերի իրագործումը։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Էմմա Չոբանյան