Պուտինի հետ առանցքային հանդիպման նախաշեմին Էրդողանը կրկին զորքեր է ուղարկում Սիրիա

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

Թուրքիան ավելի շատ զորքեր է ուղարկում Սիրիայի հյուսիս-արևմուտք՝ հաջորդ շաբաթ Ռուսաստանի և Իրանի առաջնորդների հետ առանցքային հանդիպումներից առաջ։ Այս մասին գրում է «Bloomberg»-ը։

Նշվում է, որ սրանով ազդարարվում է սիրիական պատերազմի վերջին առաջնագծերից մեկի վրա հարձակումն արգելափակելու վճռականության մասին։

Ըստ հրապարակման՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը վաղուց մտավախություն ունի ռուսամետ սիրիական ուժերի հարձակման հետ կապված՝ դեպի Իդլիբի բաստիոն, ինչը դեպի Թուրքիայի սահման ավելի շատ փախստականների հոսքի պատճառ կդառնա։

Հրապարակման մեջ նշվում է, որ չնայած հիմա դեռ չկա մասշտաբային հարձակման ազդանշան, սակայն ռուսական ինքնաթիռների ու սիրիական ուժերի հարձակումները գրավել են թուրք պաշտոնյաների ուշադրությունը։

Սպասվում է, որ Էրդողանը Իդլիբի էսկալացիայի հարցը բարձրացնելու է, երբ սեպտեմբերի 29-ին հանդիպի Վլադիմիր Պուտինի և սիրիական ռեժիմի մեկ այլ աջակցի՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հետ։ Այս մասին լրատվամիջոցին հայտնել են թուրք պաշտոնյաները անանունության պայմանով։

Նրանք ասել են, որ լրացուցիչ հազարավոր զինծառայողներն օգնելու են կանխել Իդլիբի ուղղությամբ սիրիական ուժերի առաջխաղացման ցանկացած փորձ ու վերահսկել Թուրքիայի սահման տանող ճանապարհները։

Իդլիբի շուրջ դիրքերը 2020 թվականի մարտից հիմնականում չեն փոխվել, երբ Պուտինն ու Էրդողանը հաշտության համաձայնագիր կնքեցին՝ վերջ դնելով թուրքական ու սիրիական ուժերի միջև կատաղի մարտերին։

Էմմա Չոբանյան