Ինչպիսի ազդեցություն ունի Աֆղանստանի հարցը ԼՂ հակամարտության վրա. VOA-ի անդրադարձը

Լուրեր

14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թալիբների իշխանության զավթումն ալեկոծեց տարածաշրջանն ու հարևան երկրները: Թուրքիան այսօր ձգտում է ամրապնդվել այստեղ, իսկ Հարավային Կովկասի նկատմամբ դրա արդյուքում ուշադրությունը նվազել է: Ամերիկացի վերլուծաբանը քննարկում է վերջին զարգացումներն Աֆղանստանի շուրջ։ Այս մասին գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

Ամերիկյան զորքերի դուրսբերումից ու թալիբների կողմից իշխանությունը զավթելուց հետո Անկարան ձգտում է մեծացնել իր դերակատարությունը Աֆղանստանում՝ հաշվի առնելով վերջին տարիների իր հավակնոտ քաղաքականությունը տարբեր տարածաշրջաններում, ներառյալ Սիրիայում, Լիբիայում, միջերկրածովում, ղարաբաղյան վերջին պատերազմի ընթացքում, նշել է վերլուծաբան Ռոջեր Քանգասը Ջորջթաուն համալսարանի՝ Աֆղանստանի թեմայով կազմակերպած քննարկմանը: Ըստ վերլուծաբանի, սակայն, Աֆղանստանում իրավիճակը զարգանում է ոչ ի օգուտ Թուրքիայի:

«Ամռան սկզբին թվում էր, որ Թուրքիան հիանալի հնարավորություն ունի կարևոր դեր խաղալ հետամերիկյան և հետ ՆԱՏՕ -ական Աֆղանստանում: Այժմ, պատկերն այնպիսին է, որ Անկարան շատ ավելի քիչ ներկայություն ունի այստեղ, կարող է արգելափակվել կամ ստիպված լինել սահմանափակել իր գործունեությունն Աֆղանստանում»,- ասում է Ռոջեր Քանգասը:

Նա հիշեցնում է, որ շաբաթներ առաջ Քաբուլի օդանավակայանի անվտանգությունը հանձնվել էր Թուրքիային, որը վերահսկում էր Համիդ Քարզայի միջազգային օդանավակայանը: Ըստ վերլուծաբանի՝ դա որոշակի պատրանք ստեղծեց, որ Թուրքիան հնարավորություն ունի առանցքային դեր ստանձնել Աֆղանստանում:

«Թալիբները հստակ հասկացրել են, որ Թուրքիան չունի այդ դերը: Դա համաձայնություն էր Ղանիի կառավարության հետ: Թալիբանի վերաբերմունքն այնպիսին է, որ իրենք կարիք չունեն թուրքական ռազմական կամ անվտանգության ուժերի` իրենց ակտիվները վերահսկելու համար»,- ասում է վերլուծաբանը:

Վերլուծաբանի կարծիքով մի շարք այլ երկրներ կարող են ստանձնել առանցքային դերակատարություն ‘’հետամերիկյան’’ Աֆղանստանում:

«Առանցքային այդ դերակատարությունը կարող է վերագրվել այնպիսի երկրներին, ինչպիսին են, օրինակ, Քաթարը, որը մեծ վարպետությամբ աշխատել է երկու կողմերի՝ Թալիբանի և Արևմուտքի հետ, ինչպես նաև Ռուսաստանը և Չինաստանը: Այսպես, ես կարծում եմ, որ Թուրքիան այստեղ ունեցել է կորուստ»,- նշում է Քանգասը:

Խոսելով Հարավային Կովկասի վրա ունեցած ազդեցության մասին՝ Ռոջեր Քանգասը գտնում է, որ իրավիճակն Աֆղանստանում ուղակիորեն չի անդրադառնում հարավկովկասյան զարգացումներին ու մասնավորապես ԼՂ հակամարտությանը: Դրա հետ մեկտեղ, սակայն, ըստ բանախոսի, առկա է անուղակի կապ, քանի որ տարածաշրջանային տերությունների՝ Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի ուշադրությունը Հարավային Կովկասից տեղափոխվել է դեպի Աֆղանստան:

«Կարծում եմ՝ խաղաղության գործընթացի, բանակցությունների եւ բռնությունների վերսկսման վրա իրական ազդեցության տեսանկյունից առավել մեծ է ուշադրության շեղման գործոնը»,- նշում է նա:

Վերլուծաբանը չի բացառում, որ Աֆղանստանի խնդրի պատճառով ԼՂ հակամարտության նկատմամբ ուշադրության նվազումը կարող է մեծացնել երկկողմանի ձևաչափի կարևորությունը և ստիպել հակամարտող կողմերին՝ Հայաստանին ու Ադրբեջանին ավելի մեծ ջանքեր գործադրել խնդրի կարգավորման ուղղությամբ: