Վրաստանը տարածաշրջանում ամենաբարձր գործազրկության մակարդակն ունեցող երկրներից է. IMF

Լուրեր

15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
Բոլորը

Արժույթի միջազգային հիմնադրամը (IMF) հրապարակել է Վրաստանի տնտեսության վերաբերյալ հերթական զեկույցը: 84 էջից բաղկացած փաստաթղթում քննարկվում են Վրաստանում ընթացող բարեփոխումները և երկրի տնտեսության առջև ծառացած մարտահրավերները: 

Aliq.ge-ն գրում է, որ այս մարտահրավերների շարքում ԱՄՀ -ն երկրում գործազրկության բարձր մակարդակը համարում է կրիտիկական խնդիր: Զեկույցում ասվում է, որ COVID-19-ի համաճարակի հետևանքով իրավիճակն էլ ավելի է սրվել:

2019 թվականի չորրորդ եռամսյակից մինչև 2021 թվականի երկրորդ եռամսյակը Վրաստանում աշխատողների թիվը նվազել է 62,000 հազարով: Այս ընթացքում գործազուրկ է դարձել 90.000 մարդ, իսկ աշխատուժին է միացել մոտավորապես 27.000 մարդ:

Արդյունքում, Վրաստանում գործազրկությունն աճել է մոտ 5 տոկոսային կետով` կազմելով 22.1%:

«Վրաստանի երիտասարդների շրջանում գործազրկությունը տարածաշրջանում ամենաբարձրերից մեկն է, և գործազուրկների գրեթե կեսը 34 տարեկանից ցածր են: Վրաստանում երիտասարդների գործազրկության մակարդակը տարածաշրջանում հետ է մնում միայն Հայաստանի ցուցանիշից», — նշվում է ԱՄՀ -ի զեկույցում:

Հատկանշական է, որ մինչև 2020 թվականը գործազրկության մակարդակը 18.5% էր, Վրաստանը Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) կողմից դասվել է գործազրկության ամենաբարձր մակարդակ ունեցող 10 երկրների շարքում: