Ղարիբաշվիլին և Էրդողանը կարևորել են Կովկասյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը

Լուրեր

15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
Բոլորը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հանդիպումն անցել է ինչպես դեմ առ դեմ, այնպես էլ ընդլայնված ձևաչափով։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի կառավարության կայքում հրապարակված հաղորդագրությունից։

Նշվում է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումները։ Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանի նպատակը տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումն է, և որ իր երկիրը հավատարիմ է իրականացնել խաղաղարարություն՝ Կովկասյան տարածաշրջանում երկարատև խաղաղության ու կայունության համար։

Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են նաև Վրաստանի վարչապետի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը, որի արդյունքում ազատ արձակվեցին հայ գերիներ, Ադրբեջանին էլ փոխանցվեցին ականապատ դաշտերի քարտեզներ։ Կողմերը նաև ընդգծել են, որ այս համաձայնությունը հիանալի հիմք է հարևանների միջև հետագա համագործակցության համար։

Ղարիբաշվիլին և Էրդողանը քննարկել են նաև երկու երկրների հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր։

Էմմա Չոբանյան