«Տունը դարձել է բանտ»․ ինչպես են ապրում աֆղան կանայք թալիբների օրոք․ BBC-ի անդրադարձը

Լուրեր

30.07.2026 | 17:55
Երևանում ավտոբուս ու տրոլեյբուս են բախվել ․ 5 մարդ դիմել է բուժօգնության
30.07.2026 | 17:50
Ինչպե՞ս են փոխվել ծաղկի, ծիրանի և այլ ապրանքների գները ՌԴ սահմանափակումներից հետո
30.07.2026 | 17:41
Օդեսայի ափերի մոտ ադրբեջանցիներով ևս մեկ նավ է հարձակման ենթարկվել
30.07.2026 | 17:32
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
30.07.2026 | 17:30
Դատախազությունն ընթացք է տվել Փաշինյանի հայտարարությանը․ Դրմեյանը պնդում է՝ իր դեմ գործընթացը քաղաքական է
30.07.2026 | 17:23
Ջանես Նազարյանն ու Բաքվում մեդալ նվաճած մյուս հայ ըմբիշները վերադարձել են հայրենիք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 17:16
«Հրաժարվում եմ աշխարհիկ կյանքից և ցանկանում դառնալ ճգնավոր»․ տնից հեռացած 14-ամյա Վահեին գտել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 17:12
ՌԴ-ում Պավել Դուրովը ներառվել է ահաբեկիչների և ծայրահեղականների ցուցակում
30.07.2026 | 17:09
Իրանը հայտնել է ԱՄՆ հարվածներից ԻՀՊԿ-ի 3 անդամների զոհվելու և Հորդանանում երեք F-35 ոչնչացնելու մասին
30.07.2026 | 17:00
Օգոստոսի 8-ի տարեդարձն է, ինչի՞ ֆիլմ չենք նկարում. խնդիր եմ դնում, որ դա անեք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 16:54
Դատախազությունն ընթացք է տվել Լիպարիտ Դրմեյանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը
30.07.2026 | 16:42
Ուկրաինական ԱԹՍ-ները մեկ օրվա ընթացքում Wildberries-ի երրորդ պահեստի վրա են հարձակվել
30.07.2026 | 16:33
ՌԴ-ում «Արբատ»-ի հիմնադիր Արմեն Սարգսյանի մահվան գործով Վարաժ Մանուկյանը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման
30.07.2026 | 16:25
ԵՄ-ն ՀՀ-ից կպահանջի՞ ՌԴ քաղաքացիների համար վիզային ռեժիմ մտցնել․ Եվրահանձնաժողովի խոսնակի պարզաբանումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.07.2026 | 16:20
ՖԻԲԱ-ի նախագահը շնորհավորել է ՀԲՖ նորընտիր ղեկավարությանը
Բոլորը

Աֆղանստանում իշխանությունը գրավելով՝ «Թալիբան» շարժումը խոստացել էր մեղմել իր դիրքորոշումը կանանց նկատմամբ «իսլամական արժեքներին» համապատասխան՝ նրանց թույլ տալով աշխատել ու կրթություն ստանալ։ Սակայն նոր իշխանությունները դեռևս չեն կատարում իրենց խոստումները։ Աֆղանստանի բնակիչ կանայք, որոնց հետ զրուցել են BBC-ի ռուսական ծառայության լրագրողները, այնքան վախեցած են, որ շաբաթներով վախենում են դուրս գալ տանից։ Նրանք ակնկալում են 20 տարվա վաղեմության սցենարի կրկնություն, երբ կնոջը կարող էին ծեծել «սխալ» փարաջայի համար կամ բանտարկել՝ առանց տղամարդու ուղեկցության տաքսի նստելու համար։

Կանանց մտավախությունները հաստատում են միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, որոնք պնդում են, որ շատ նահանգներում թալիբները պարզապես արգելում են աղջիկներին դպրոց գնալ, իսկ կանանց՝ տանից դուրս գալ։

Սեպտեմբերի 11-ին մոտ երեք հարյուր կանայք, ոտքից գլուխ բուրկայով, հավաքվել էին Քաբուլի պետական համալսարանի դահլիճում՝ ի պաշտպանություն թալիբների: Նրանք հայտարարում էին, որ ճանաչում են նոր կառավարությունը և իրենց լիովին ապահով են զգում թալիբների օրոք, ինչպես նաև դատապարտում Արևմուտքին և նրանց, որոնք համաձայն չեն հետևել իսլամի պահանջներին համապատասխան հագուկապին:

«Աֆղանստանից հեռացած կանայք չեն կարող մեզ ներկայացնել»,- գրված էր ցուցարարներից մեկի ձեռքի ցուցանակի վրա:

Ըստ պարբերականի, սակայն, նրանք ևս չէին ներկայացնում աֆղան բոլոր կանանց. 17-ամյա Սյուզանը, որն ապրում է Քաբուլի արվարձանում, երեք շաբաթից ավելի է՝ տանից դուրս չի գալիս։ Նա վախեցած է։

«Ես չգիտեմ, թե ինչ կլինի ինձ և իմ ընտանիքի հետ։ Ես անընդհատ մղձավանջներ եմ տեսնում, այժմ մենք անցնում ենք այն ամենի միջով, ինչ ապրել են մեր ծնողները քսան տարի առաջ»,- ասել է նա BBC-ին:

Լրագրողները Սյուզանի հետ շփվել են մեսենջերի միջոցով: Նա ներողություն է խնդրել վատ անգլերենի համար՝ ասելով, որ մինչ թալիբների գալն ամեն օր անգլերեն էր սովորում իր հայրենի Մազարի Շարիֆ քաղաքում: Երբ զինյալները սկսել են արագորեն գրավել նահանգները, նրա ընտանիքի անդամները փախել են Քաբուլ՝ հույսով, որ այստեղ ավելի ապահով կլինի:

«Սակայն այժմ անվտանգության մասին խոսելու մասին խոսք անգամ չի կարող լինել»,- համոզված է Սյուզանը։

Նա ասել է, որ իր ընտանիքը պատկանում է հազարներին, որոնք կոշտ հետապնդումների էին ենթարկվում թալիբների կողմից 1998 թվականին, և մի քանի անգամ հիշել հորը, որը զինվորական է եղել ու կռվել է թալիբների դեմ, սակայն մինչ օրս նրա մասին ոչ մի լուր չկա։

Տաթև Ֆռանգյան