Կրեմլը ցավում է, որ Էրդողանի խոսքերը Ղրիմի մասին հնչում են նրա՝ ՌԴ այցի նախաշեմին

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կրեմլը ցավում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ղրիմի մասով արված հայտարարության համար այն պահին, երբ նախապատրաստվում է նրա այցը ՌԴ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ցավում ենք, որ նման հայտարարություններ են հնչում հիմա, երբ պատրաստվում է պարոն նախագահի աշխատանքային այցը ՌԴ։ Ամեն դեպքում, մենք նախընտրեինք կենտրոնանալ մեր երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և շատ թեժ տարածաշրջանային մարտահրավերների լուծման հարցում համագործակցության թեմաների վրա, որոնք կանգնած են մեր երկրների առջև»,- ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ Թուրքիայի դիրքորոշումը Ղրիմի հարցում շատ լավ հայտնի է Ռուսաստանին, ինչի հետ Մոսկվան կտրականապես համաձայն չէ։

«Մենք այդ դիրքորոշման հետ կտրականապես համաձայն չենք և կշարունակենք աշխատել թուրքական կողմի հետ»,- հավելել է Պեսկովը։

Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանում ունեցած ելույթում Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու չի ընդունում Ղրիմի բռնակցումը։

Էմմա Չոբանյան