Կրակոցներ Պերմի համալսարանում․ վիրավորների թիվն ավելացել է, դասախոսներից մեկի նկատմամբ ստուգումներ են անցկացվում

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

Պերմի պետական համալսարանում տեղի ունեցած հրաձգությունից տուժածների թիվը, ըստ վերջին տվյալների, 43 է։ Այս մասին հայտնել է տարածաշրջանային Առողջապահության նախարարությունը: Հարձակվողի ոտքի մի հատվածն անդամահատվել է, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մինչ օրս 43 վիրավոր կա, որոնցից 12-ը Պերմ քաղաքի երեք հիվանդանոցներում են: Հրաձիգի վիճակը ծայրահեղ ծանր է: Երեկ երեկոյան ստորին ոտքի մի հատվածն անդամահատվել է, վիճակը ծայրահեղ անկայուն է»,- հայտնել է գերատեսչության ղեկավար Անաստասիա Կրուտենը:

Երեքշաբթի 7 տուժածներ ԱԻՆ հատուկ ինքնաթիռով տեղափոխվել են Մոսկվա։ Բոլորը ծանր վիճակում են, նրանցից 4-ին արհեստական շնչառության սարք է միացված, հայտնել են Առողջապահության նախարարությունից։

Հիշեցնենք՝ Պերմի համալսարանում կրակոցների հետևանքով 6 մարդ է զոհվել։

Նախօրեին ուսումնական հաստատությունից հայտնել են, որ համալսարանի դասախոսներից մեկի նկատմամբ ստուգումներ կիրականացվեն, քանի որ նրա գործողությունները երկակի գնահատականի են արժանացել․ որոշները նրան գովաբանում են խուճապը կանխելու համար, իսկ մյուսները քննադատում, որ ուսանողների կյանքը վտանգի է ենթարկել։

Բանն այն է, որ հարձակման պահին ռուսաց լեզվի ամբիոն պրոֆեսոր Օլեգ Սիրոմյատնիկովը դասախոսություն է կարդալիս եղել։ Երբ կրակոցների մասին տեղեկություններ են ստացվել, ուսանողները փակել են լսարանի դուռը, իսկ Սիրոմյատնիկովը շարունակել է դասախոսությունը։ Ի պատասխան ուսանողների առաջարկին՝ բարիկադներ ստեղծել դռան դիմաց, նա հայտարարել է․ «Ո՛չ, եկեք լրջանանք, չէ՞ որ սա ուսուցում է»։

Ուսանողները բողոքում են, որ այդ կերպ նա լրացուցիչ վտանգի է ենթարկել իրենց կյանքը, սակայն ինքը՝ պրոֆեսորը պնդում է, որ իր գործողությունները կանխել են խուճապը:

Տաթև Ֆռանգյան