Կանադայի վարչապետը կպաշտոնավարի ևս 6 տարի

Լուրեր

14.11.2026 | 15:03
ԲԴԽ-ում քննվում է Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը
14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երկարաձգեց իր պաշտոնավարման վեցամյա ժամկետը այն բանից հետո, երբ երկուշաբթի օրն անցկացված արտահերթ ընտրություններում նրա գլխավոր մրցակիցը պարտություն կրեց:

«Ամերիկայի ձայն»-ի հաղորդմամբ՝ Թրյուդոն երկուշաբթի օրվա հաղթանակի կապակցությամբ արտասանած ելույթում ասաց, որ կենտրոնանալու է իր երկրում կորոնավիրուսային համաճարակը հաղթահարելու վրա:

«Դուք ձեր ձայնով մեզ հետ եք ուղարկում աշխատանքի՝ տալով համավարակի դեմ պայքարը շարունակելու հստակ մանդատ, հանուն եկող պայծառ օրերի», ասել է Թրյուդոն:

Թրյուդոն, որը 2019 թվականից կառավարում է Համայնքների պալատում փոքրամասնության պայմաններում, որոշեց վաղաժամկետ քվեարկությամբ պահպանել իր դիրքերը եւ պաշտպանել համավարակի դեմ իր կառավարության վարած քաղաքականությունը, որը հիմնված է պատվաստումներին զարկ տալու վրա:

Պահպանողական առաջնորդ Էրին Օ՛Թուլն էլ ընտրություններում պարտությունն ընդունելուց հետո արտասանած ելույթում քննադատեց Թրյուդոյին ՝ համավարակի ժամանակ արտահերթ ընտրություններով երկրում «ավելի խորը պառակտում» առաջացնելու համար:

Երկրորդ անգամ փոքրամասնական կառավարությունը նշանակում է, որ օրենքներ ընդունելու համար Թրյուդոյի լիբերալները ստիպված են լինելու կրկին ապավինել ընդդիմադիր կուսակցություններին, օրինակ ՝ ձախակողմյան Նոր Դեմոկրատական կուսակցությանը:

Կանադայի ընտրական հանձնաժողովը փոստային եղանակով մոտ 800,000 քվեաթերթիկների հաշվարկը կսկսի չորեքշաբթի օրվանից: