Ինչու է ուշանում «Pfizer» պատվաստանյութի մատակարարումը Հայաստան

Լուրեր

05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
05.08.2026 | 21:40
Երևանում և 3 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.08.2026 | 21:27
Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհդականը քննարկել են ԹՐԻՓՓ-ը
05.08.2026 | 21:14
Սուպերմարկետի անունից քաղաքացիներից փորձում են հափշտակել տվյալներ. ՆԳՆ-ի զգուշացումը
05.08.2026 | 21:00
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության. ՓաստաՔՆՆՈՒԹՅՈՒՆ
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
Բոլորը

Այս տարվա հուլիսի 29-ին Կառավարությունը որոշեց 3,5 միլիարդ դրամ հատկացնել՝ գերմանա-ամերիկյան «Pfizer» և չինական «Sinopharm» պատվաստանյութերը ձեռք բերելու համար։ Հայաստան պետք է մատակարարվեր ընդհանուր առմամբ 500 հազար դեղաչափ, որի մեծ մասը՝ շուրջ 300 հազարը «Pfizer», 200 հազարը՝ «Sinopharm»։

Այս որոշումից որոշ ժամանակ անց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ կորոնավիրուսի դեմ «Pfizer» պատվաստանյութը Հայաստանում կլինի աշնանը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։ Առողջապահության նախարարի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը Factor.am-ին հայտնեց, որ չգիտեն, թե Հայաստանը երբ կստանա «Pfizer» պատվաստանյութ։

Իսկ ինչու մինչև հիմա չի ներմուծվել նշված պատվաստանյութը․ ԱՆ-ից հայտնում են, որ ուշացումը կապված է արտադրական ցիկլի, մատակարարման ժամկետների ու խմբաքանակի հետ։ «Մենք շարունակում ենք բանակցել պատվաստանյութի ձեռքբերման շուրջ, Առողջապահության նախարարությունն ամեն ինչ անում է»,- ասաց ԱՆ խոսնակը։

Թե քանի դեղաչափ «Pfizer» է մատակարարվելու Հայաստան, Առողջապահության նախարարությունից մեզ հայտնեցին, որ դեռևս չգիտեն։

Հիշեցնենք՝ Անահիտ Ավանեսյանը հուլիսի 9-ին հայտնել էր, որ հունվար-փետրվար ամիսներին «Pfizer» պատվաստանյութ ձեռք բերելու հնարավորություն է եղել: Ավանեսյանի խոսքով՝ Հայաստանը կարող էր ստանալ 15 000 դեղաչափ 7 500 հոգու համար, սակայն այդ պահին համապատասխան ենթակառուցվածքներ չկային և նման փոքր խմբաքանակի համար ներդրում անելը նպատակահարմար չէր։

 

Արփի Հակոբյան