Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՌԴ Պետական դումայի ընտրությունների կապակցությամբ, որոնց նախնական արդյունքներով «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը ստացել է ձայների մեծամասնությունը։

Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասված է.

«Ընտրություններում հաջողությունը կրկին հստակ ու համոզիչ կերպով ցույց տվեց, որ ռուսաստանցիները լայնորեն աջակցում են Ձեր կողմից նախանշված և Ձեր ղեկավարությամբ իրականացվող՝ երկրի առաջընթաց զարգացմանը և բարգավաճմանը, նրա տնտեսության, գիտության, տեխնոլոգիաների և մշակույթի վերելքին, միջազգային ասպարեզում և համաշխարհային քաղաքականության մեջ Ռուսաստանի դիրքերի հետագա ամրապնդմանն ուղղված անշեղ կուրսին:

Վստահ եմ, որ նոր գումարման Պետդուման առաջիկա տարիները կնշանավորի դինամիկ և արդյունավետ օրենսդրական աշխատանքով՝ հանուն պետականաշինության ընթացքում կարևորագույն քաղաքական և սոցիալ-տնտեսական խնդիրների հաջող լուծման, միջազգային խաղաղության, անվտանգության և համագործակցության ամրապնդման, ինտեգրացիոն գործընթացների ընդլայնման:

Մաղթում եմ Ձեզ և Ձեր զինակիցներին քաջառողջություն, նոր հաղթանակներ ու հաջողություններ պետական գործունեության մեջ, իսկ եղբայրական Ռուսաստանի ժողովրդին՝ խաղաղություն, երջանկություն ու բարօրություն»: