Էրդողանն ու Գուտերեշը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց բացել են 35 հարկանի «Թուրքական տան» շենքը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Նյու Յորքում մասնակցել է «Թուրքական տան» (Türkevi) բացման արարողությանը։ «Անադոլու»-ի փոխանցմամբ՝ միջոցառմանը մասնակցել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

«Մենք հպարտ ենք, որ Նյու Յորքի ուրվագծին ավելացնում ենք մեր պատմական ու ավանդական ճարտարապետության անթերի օրինակը։ Թուրքիան ստեղծել է գլուխգործոց, որն արտացոլում է նրա մեծությունն ու աճող հզորությունը»,-հայտարարել է Էրդողանը։


Նրա խոսքով՝ Türkevi-ն դառնալու է համաշխարհային հարթակում Թուրքիայի տեղի արտացոլանքը՝ «Հանրապետության 100-ամյակին ընդառաջ», որը նշվելու է 2023 թվականին։

Թուրքիայի նախագահը նաև համոզմունք է հայտնել, որ կենտրոնը տասնամյակների ընթացքում ծառայելու է որպես Թուրքիայի դիվանագիտական հաջողությունների մնայուն խորհրդանիշ։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն իր հերթին «խորը գոհունակություն» է հայտնել Նյու Յորքում «Թուրքական տան» բացմանը ներկա գտնվելու կապակցությամբ: Նա նաև «անկեղծ երախտագիտություն» է հայտնել Թուրքիային՝ «փախստականների հարցում աջակցության համար»։

Թուրքական տան 35 հարկանի շենքը գտնվում է Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի դիմաց։

Շենքը 1977 թվականին ձեռք է բերվել ամերիկյան IBM ՏՏ հսկայից՝ այն ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարար Իհսան Սաբրի Չաղլայանգիլի ջանքերով։ Մինչև 2013 թվականը շենքում տեղակայված են եղել ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչությունն ու Նյու Յորքում գլխավոր հյուպատոսությունը։

Էմմա Չոբանյան