Ջո Բայդենն ու Անտոնիո Գուտերեշը քննարկել են համաճարակին, կլիմայի փոփոխությանը և հակամարտությունների կանխմանն առնչվող հարցեր

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը երկուշաբթի կայացած հանդիպմանը քննարկել են կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարին, առողջության դեմ նոր սպառնալիքներին նախապատրաստվելուն, կլիմայի փոփոխության դեմ պայքարին և հակամարտությունները կանխելու ջանքերին վերաբերող հարցեր: Այս մասին ասված է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:

Փաստաթղթում նշվում է, որ Բայդենն ոււ Գուտերեշը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացած հանդիպմանը «վերահաստատել են ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի սերտ գործընկերությունը, որը, մասնավորապես, հիմնված է ընդհանուր արժեքների վրա», ներառյալ՝ հարգանքը մարդու համընդհանուր իրավունքների, հիմնարար ազատությունների և միջազգային իրավունքի նկատմամբ:

Բացի այդ, նրանք նշել են, որ «բազմակողմանիությունը, ժողովրդավարության պաշտպանությունը և կանոնների վրա հիմնված միջազգային կարգը» առանցքային դեր են խաղում մեր ժամանակների հիմնական մարտահրավերները հաղթահարելու գործում:

Նրանք նաև քննարկել են «համատեղ աշխատանքի անհրաժեշտությունը» այլ երկրների և ՄԱԿ-ի հետ՝ «կորոնավիրուսային համաճարակին վերջ դնելու, առողջության դեմ ապագա սպառնալիքներին պատրաստվելու, կլիմայի փոփոխության դեմ պայքարի, սննդի անվտանգության ամրապնդման և մարդասիրական կարիքների բավարարման, հակամարտությունների կանխարգելման և մեղմացման, մարդու իրավունքներն ամբողջ աշխարհում պաշտպանելու համար»։ Բայդենը նշել է «ՄԱԿ-ի բացառիկ դերը բոլորի բարգավաճման, խաղաղության և անվտանգության ապահովման գործում»:

Հավելենք, որ Գուտերեշն ու Բայդենն այսօր ելույթ են ունենալու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի քաղաքական քննարկումների ընթացքում։

Տաթև Ֆռանգյան