Այսօր Հայաստանում կա՛ հստակ գիտակցում, որ անկախությունը սակարկելի չէ. այն մեր ինքնությունն է, էությունը. Սուրեն Պապիկյան

Լուրեր

09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության 30-ամյակի առթիվ: «Այսօր մենք պետք է փայփայենք մեր անկախ պետականությունը և ջանք չխնայենք այն ամրապնդելու, հզորացնելու և հաջորդ սերունդներին կայացած պետություն ժառանգելու հարցում»,- ասել է փոխվարչապետը ուղերձում:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ:

30 տարի առաջ Հայաստանի ժողովուրդը միահամուռ կերպով և վճռականորեն «այո» ասաց անկախությանը՝ իր ձեռքը վերցնելով սեփական ճակատագրի կերտումը: Հայաստանն իր անկախությունը ձեռք բերեց ԽՍՀՄ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան, ինչն ապահովեց գործընթացի սահունությունն ու խաղաղ անցումը: 1991 թ. անկախության հաստատումը հաշվարկված պրոցեսի արդյունք էր, խոշոր նվաճում հարյուրամյակներ շարունակ անկախ պետականությունից զրկված մեր ժողովրդի համար:

Անկախության ձեռք բերմանը զուգահեռ Հայաստանը հիմնադրեց պետական ինստիտուտներ և զարգացրեց դրանք: Իշխանության ճյուղերի ձևավորման հետ միասին Հայաստանը ստեղծեց բանակ, որը դարձավ սեփական անվտանգության կարևոր երաշխիքը: Սատար կանգնելով արցախահայության արդար պահանջին և վերջինիս անվտանգության երաշխավորը դառնալով՝ Հայաստանին հաջողվեց փրկել Արցախը գոյաբանական սպառնալիքից:

Նախընթաց տասնամյակներում մեր պետությունն անցավ թե՛ ներքին, թե՛ արտաքին մեծ ցնցումների միջով: Բոլոր կորուստներով և ձեռքբերումներով հանդերձ՝ այսօր Հայաստանում կա՛ հստակ գիտակցում, որ անկախությունը սակարկելի չէ. այն մեր ինքնությունն է, էությունը, և հենց անկախությունն է պայմանավորելու մեր զարգացման հեռանկարը: Թեպետ անկախ Հայաստանն իր 30-ամյակը բոլորում է բարդ իրավիճակում, սակայն դժվարություններն անցողիկ են, իսկ հայկական անկախ պետականությունը՝ մնայուն: Յուրաքանչյուր պատմական փուլ ունի իր առանձնահատկություններն ու խնդիրները, որոնք, սակայն, լուծելի են ու անցողիկ, մինչդեռ անկախ պետականությունն է, որ պիտի լինի հարատև:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ՝ վստահությամբ, որ մեր ժողովրդի, Սփյուռքի և համայն հայության անսասան կամքով ու վճռականությամբ դիմագրավելու ենք ներկայիս մարտահրավերներին: Այսօր մենք պետք է փայփայենք մեր անկախ պետականությունը և ջանք չխնայենք այն ամրապնդելու, հզորացնելու և հաջորդ սերունդներին կայացած պետություն ժառանգելու հարցում»,- ասված է ՀՀ փոխվարչապետի ուղերձում: