Մենք անպայմա՛ն կհասնենք մեր երազած Հայաստանին. Հայկ Մարության

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Անկախության 30-ամյակի առթիվ: «Ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստությանը, աշխատասիրությանն ու կենսասիրությանը, մենք անպայմա՛ն կհասնենք մեր երազած Հայաստանին»,- ուղերձում գրել է Մարությանը:

«Սիրելի երեւանցիներ, սիրելի հայրենակիցներ,

Այսօր մեր ազգի ամենակարևոր օրերից մեկն է՝ Հանրապետության անկախության 30-ամյա տարեդարձը։

Հավերժական Հայաստանի անկախ պետականության վերականգնումը մեր նորագույն ժամանակների ամենամեծ ձեռքբերումն է, մեր հպարտության անսպառ աղբյուրն ու մեր կենսագործունեության հիմնական շարժիչներից մեկը՝ անհատական ու հավաքական իմաստներով։

Կերազեինք այս իսկապես տոնական օրը դիմավորել անխառն տոնական տրամադրությամբ։ Մինչդեռ, մեր պետականությունն այսօր ահռելի մարտահրավերների առաջ է կանգնած, մեր հանրությունն ինքնության խոր ճգնաժամ է ապրում՝ տառապելով պետական անլիարժեքության բարդույթից։

Միայն իրերն իրենց անունով կոչելով, մեզ պատուհասած ողբերգության ամբողջ ծավալը գիտակցելով ու մեր խնդիրները ճշգրիտ ախտորոշելով կկարողանանք հաղթահարել այս ամենն ու դուրս գալ դեպի զարգացման ու հաղթանակի ուղի։

Խոնարհվում եմ Հայաստանի անկախության եւ Հայրենիքի սահմանների պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակի առաջ։ Նրանք են, որ ստիպում են մեզ ձգվել, հավաքել ուժերն ու լավատես լինել։

Ես հավատում եմ մեր ժողովրդի իմաստությանը, աշխատասիրությանն ու կենսասիրությանը, մենք անպայմա՛ն կհասնենք մեր երազած Հայաստանին։

Կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե՜ հայ ժողովուրդը, կեցցե՜ հավերժական Հայաստանը։

Հ․ Գ․ Այս օրերը ընտանիքիս հետ անցկացնում եմ Արցախի Հանրապետությունում։