Ինչու է Փաշինյանը ցանկանում հանդիպել Էրդողանի հետ. Երևանը չի հերքում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

14.09.2026 | 14:56
Սուրենյանցի «Լքյալը» ստեղծումից 130 տարի անց առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում
14.09.2026 | 14:48
Անկարան հայտնել է, որ Թուրքիայից Հայաստան արտահանումը հունվար-օգոստոսին կազմել է 1 մլն 336 հազար դոլար
14.09.2026 | 14:41
Ալեն Սիմոնյանը ԵՄ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանում ԵՄ առաքելությանը վերաբերող հարցեր
14.09.2026 | 14:33
Նկատեք առաջընթացը` ՀՀ-ի և Ադրբեջանի հարաբերություններում առկա. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:24
Վանաձորի Հրանտ Մաթևոսյանի անվան այգու 13-րդ հողատարածքը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 14:15
Պատմական ռեկորդ․ Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր ողջ երկայնքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
Բոլորը

44-օրյա պատերազմից հետո Հայաստանի և Թուրքիայի իշխանություններն ամենաբարձ մակարդակով սկսել են ավելի հաճախակի խոսել հայ-թուրքական հարաբերություններում առկա խնդիրների կարգավորման մասին: Երեկ Թուրիքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ միջոցով իրեն հանդիպման առաջարկ է արել: Էրդողանը իր խոսքում անդրադարձել է ադրբեջանական կողմից շրջանառության մեջ դրված «զանգեզուրյան միջանցք» գաղափարին և շեշտել՝ հայկական կողմը պետք է հստակ քայլեր ձեռնարկի:

Էրդողանի հայտարարությունից մեկ օր անց պաշտոնական Երևանը չի հերքել, որ Վրաստանի վարչապետի միջոցով Թուրքիայի նախագահին հանդիպման առաջարկ է արվել: Հայաստանի վարչապետի խոսնակը հայտարարել է՝ Հայաստանի կառավարությունը պատրաստ է Թուրքիայի հետ բարձր մակարդակի երկխոսություն սկսել, եթե արդյունավետ շփումներ սկսվեն Երևանի և Անկարայի միջև:

Երևանը, թեև ցանկություն ունի Անկարայի հետ շփումներ սկսել, սակայն Մանե Գևորգյանի պատասխանից պարզ է դառնում, որ Հայաստանը մերժում է Էրդողանի՝ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված ցանկությունները:

Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում Թուրքիան որևէ կառուցողական քայլ չի կատարում, կարծում է թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

«Էրդողանն իր այս հայտարարություններով պարզապես ցանկանում է  աշխարհին ցույց տալ, որ խաղաղասեր է»,- նշում է թուրքագետը և շեշտում՝ Թուրքիան Հայաստանի հետ տնտեսական կապերի ամրապնդման անհրաժեշտություն չունի: Ըստ Սաֆրաստյանի՝ թուրքական կողմը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված հատուկ պլաններ ունի:

Քաղաքագետ Սարո Սարոյանն էլ նշում է, որ Էրդողանի հայտարարության ենթատեքստում ռուս-թուրքական շահերը սպասարկող ցանկություններն են:

Հայաստանի ղեկավարությունը Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման մասին ակնարկել էր դեռ այս տարվա մարտին: Նիկոլ Փաշինյանը հայաստանցիներին հորդորել էր փոխել վերաբերմունքն  այդ պետության նկատմամբ:

Արդեն սեպտեմբերի 8-ին Փաշինյանը հայտարարել էր, որ պաշտոնական Երևանը Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն է տեսնում։

Ստամբուլում հրապարակվող «Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանն էլ կարծում է, որ  Հայաստանը չպետք է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նախաձեռնողը լինի։

Նարեկ Կիրակոսյան