ՌԴ ԿԸՀ-ն հաշվել է Պետդումայի ընտրությունների քվեների 99,84%-ը

Լուրեր

15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
Բոլորը

Ըստ Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների ՝ ձայների 99,84% տոկոսի մշակումից հետո Պետդումա է մտնում հինգ կուսակցություն․ առաջատարն է «Միասնական Ռուսաստան» կուսակցությունը՝ ձայների 49,83 տոկոսով, երկրորդ տեղում է Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունը՝ 18,94տոկոսով, երրորդ տեղում է Լիբերալ-Դեմոկրատական կուսակցությունը՝ 7.52%-ով, չորրորդ տեղում է «Արդար Ռուսաստան – հայրենասերներ»` 7.47%-ով և« Նոր մարդիկ » կուսակցությունը՝ 5.33%-ով, գրում է ՌԻԱ Նովոստին։

Հիշեցնենք՝ ավելի վաղ, քննարկելով ընտրությունների արդյունքները «Ազատություն» ռադիոկայանի եթերում, ընտրությունների ընթացքին հետևած «Գոլոս» հասարակական կազմակերպության համանախագահը ՌԴ մայրաքաղաքում օնլայն քվեարկության գործընթացն անվանել է խայտառակ, իսկ բուն ընտրությունները՝ «ամենակեղտոտներից մեկը ՌԴ պատմության մեջ»։

Ուդոտի կարծիքով՝ Մոսկվայում տեղի ունեցած էլեկտրոնային քվեարկության արդյունքները պետք է ամբողջությամբ անվավեր ճանաչվեն։ Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ընտրություններում էլեկտրոնային քվեարկությունն իրականացվել է 7 մարզում, այդ թվում ՝ Մոսկվայում:

Քվեարկության ավարտից կարճ ժամանակ անց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց արդյունքները բոլոր շրջաններից, բացառությամբ Մոսկվայի: «Ինչ է տեղի ունեցել, և ինչու է Մոսկվան այսքան ժամանակ ամփոփում այս արդյունքները, ես դեռ չգիտեմ», – հայտարարել էր ԿԸՀ ղեկավար Էլլա Պամֆիլովան:

Տաթև Ֆռանգյան