ՀՀ-ի ճակատագիրը որոշվում է հիմա․ հայերի շրջանում այդ գիտակցությունը չեմ զգում․ Ալեքսանդր Բոժկո․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

19.11.2024 | 14:32
Շարունակելու եմ պայքարել հայ գերիների ազատ արձակման, ՀՀ տարածքային ինքնաիշխանության համար․ Ֆրենկ Փալոն
19.11.2024 | 14:24
Մինչև 2018 թվականը ՀՀ-ում ռազմավարական երկարաժամկետ նպատակներ հայտարարված չեն եղել․ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 14:16
Չունենք բավարար քանակի հետազոտություններ, որոնք տնտեսության զարգացմանը նպաստեն․ ԲՈԿ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 14:14
«Թափթփուկ», «վեր ընկի տեղդ»․ թեժ լեզվակռիվ՝ ավագանու նիստում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 14:05
ՀՀ նախագահը 2 նախարարի ազատել է զբաղեցրած պաշտոնից
19.11.2024 | 14:00
Անտեսվում է պետության գիտական հետազոտությունների, փորձարարական մշակումների պատվիրատուի դերը․ Շահվերդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 13:53
Շրջակա միջավայրի փոխնախարար Արա Մկրտչյանն ազատվել է պաշտոնից
19.11.2024 | 13:49
Կարեն Գիլոյանն ընդունել է զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնության մրցավարական պատվիրակներին
19.11.2024 | 13:41
Կոշիկների խանութներում ավելի շատ են զեղչեր անում, քան դուք՝ դպրոցականներին ու ուսանողներին․ Զարոկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 13:30
ԱՄՆ-ը նախազգուշացրել է Թուրքիային՝ չհյուրընկալել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին
19.11.2024 | 13:25
Վիճաբանություն` Երևանի քաղաքապետարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 13:18
Քառօրյա և 44-օրյա պատերազմի զոհերի ընտանիքների համար քննարկվելու է անվճար ուղևորության տարբերակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 13:11
Պուտինը հաստատել է Ռուսաստանի թարմացված միջուկային դոկտրինը
19.11.2024 | 13:07
Վրաստանում իրավապաշտպանները պահանջում են դադարեցնել խաղաղ ցուցարարների անօրինական ձերբակալությունները
19.11.2024 | 12:58
«Ո՛չ 300 դրամներին»․ «Մայր Հայաստանը» ավագանու նիստի ժամանակ ակցիա իրականացրեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ն զրուցել է Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան, հայագետ Ալեքսանդր Բոժկոյի հետ․

-Պարո՛ն Բոժկո, ուղիղ 30 տարի առաջ ԽՍՀՄ փլուզումով անկախացան 15 հանրապետություններ, այդ թվում՝ Ուկրաինան և Հայաստանը։ Կան գնահատականներ, որ մենք չվաստակեցինք մեր անկախությունը, այլ նվեր ստացանք։ Իրո՞ք այդպես է։

-Ես կարծում եմ, որ Ուկրաինայում պայքար է եղել, և մեր քաղաքական գործիչները սովետական բանտերում նստած են եղել, էլ չհիշեմ այդ պայքարը 40-ական թվականներին Արևելյան Ուկրաինայում, երբ զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ, հազարավոր մարդկանց ուղարկում էին Սիբիր՝ աքսորի, այնպես որ, մենք տեսնում ենք, որ այդ պայքարը եղել է։ Արդյունքն, իհարկե, անկախությունն է՝ ճիշտ է, քաղաքացիական պատերազմ չի եղել մեզ մոտ։ Մեր ազգերը՝ հայերը նույնպես, ձգտում էին անկախության՝ հիշելով իրենց պատմության փայլուն էջերը։ Հայերն այդպիսի էջեր իրենց պատմության մեջ շատ ունեն, հպարտանում են, և դա ճիշտ է։ Անկախությունը հնարավորություն էր՝ տրված մեզ՝ ուրիշ որակի կյանք ստանալու, որպես անկախ պետություն և ժողովուրդ՝ բացենք դեպի աշխարհ ճանապարհը։

-Հատկապես վերջին տասնամյակում հայ-ուկրաինական հարաբերությունները ճգնաժամային օրեր են ապրել, և օրակարգ չկար։ Անգամ կային ժամանակներ, երբ Ուկրաինան Հայաստանում դեսպան չէր նշանակում։ 2014 թվականից ի վեր, երբ միջազգայնորեն Ուկրաինայի մաս ճանաչված Ղրիմի թերակղզին բռնակցվեց Ռուսաստանին, Հայաստանը ՄԱԿ-ում մշտապես դեմ է քվեարկել Ղրիմի հարցում պրոուկրաինական բանաձևերին՝ պաշտպանելով ՌԴ-ի դիրքորոշումը։ Ընդ որում, թե՛ 2018, թե՛ 2019 թվերին՝ հեղափոխությունից հետո է ՀՀ-ն այդպես քվեարկել։ Ուկրաինայում հասկանո՞ւմ են՝ ինչու է այդպես վարվում ՀՀ-ն, մենք խոսում ենք անկախությունից, բայց որոշ գնահատականներով՝ ՀՀ-ն չի կարողանում ՌԴ-ից անկախ քաղաքականություն վարել։

-Հետաքրքիր հարց է, բայց որպեսզի հասկանանք՝ բանը ինչ է, հիշենք այն տարիները, երբ ես այստեղ դեսպան եմ եկել։ Դա 1996 թվականն էր, իսկ մինչև այդ ես աշխատում էի Ուկրաինայի արտգործնախարարությունում՝ որպես ԱՊՀ գծով վարչության պետ։ Ես, իհարկե, լավ ճանաչում էի Հայաստանը՝ որպես հայագետ, հայ գրականության թարգմանիչ, և երբ արդեն սկսել եմ հանդիպել Հայաստանի ներկայացուցիչների հետ, ես տեսնում էի, որ մի տեսակ ուրիշ երանգ կա։ Ի՞նչ իմաստով․ օրինակ՝ հիշում եմ մի անգամ Հրանտ Մաթևոսյանի հետ իր բնակարանում դիտում էինք ֆուտբոլային հանդիպումը ԽՍՀՄ-ի, և մերոնք պարտվում էին, նա ասաց՝ պարտվում են, որովհետև մյուս կողմն ազատ է, մեզնից ազատ, և մարդը պետք է ազատ լինի ոչ միայն գրականության, այլև՝ սպորտի մեջ։ Երբ ես եկել եմ այստեղ, զարմանքով կարդացի՝ Հրանտ Մաթևոսյանն ասում է, որ հայ ազգը կայսերական ազգ է, նկատի ունենալով՝ Ռուսաստանի հետ, իսկ մենք՝ ուկրաինացիներս, անկախությունն ընկալում ենք նախ և առաջ՝ Ռուսաստանից անկախությունը։ Տեսնում եմ այստեղ ուրիշ մոտեցում է։

Մենք՝ ուկրաինացիներս, մտածում էինք, որ ընդհանուր ապագա պետք է ունենանք Եվրոպայի հետ, հայ ազգը ևս, և այդ ուղղությամբ աշխատում էինք։ Հայաստանը այն ժամանակ շատ դժվարին վիճակում էր, և ուկրաինացիներն օգնել են, որ ճեղքի ՀՀ-ն այդ շրջափակումը՝ լաստանավ աշխատի Օդեսայից Փոթի, իսկ դրա համար պետք էր պայմավորվել վրացիների հետ։ Ես և նախագահ Կուչման գնացել էինք Շևառդնաձեի հետ հանդիպման՝ բանակցությունների, որ այդ լաստանավն աշխատի։ Մենք բացել ենք այդ կյանքի ճանապարհը, դա վկայում է մեր բարի կամքը Հայաստանի նկատմամբ։ Բայց հետո տեսանք՝ չէ՛, խոսակցություն կա, որ ռուսական լաստանավ էլ պիտի լինի։

Պետք է շատ զգույշ լինել ազգային շահերը պաշտպանելիս։ Հիմիկվա հայերի սերունդը պետք է պատասխանատվությունը զգա, որ Հայաստանի ճակատագիրը հիմա է որոշվում, բայց հայերի հետ շփվելիս երբեմն ինձ թվում է՝ չկա այդ գիտակցությունը։

-Անակնկալ կերպով Ղրիմի թեման շոշափվեց ՀՀ նախընտրական պայքարում, երբ երրորդ ուժի՝ «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը Վլադիմիր Սլովյովի հաղորդմանը օգտագործեց «Крым наш», «Крым ваш» արտահայտությունը։ ՀՀ-ում մեկնաբանվեց, որ նա Մոսկվայի աջակցությունն էր խնդրում ընտրություններում։ Վանեցյանը բացատրեց այսպես, թե  Ղրիմի ժողովուրդը 95%-ից ավելի ձայներով քվեարկել է և դիրքորոշում արտահայտել՝ ՌԴ կազմ մտնելու հետ կապված։ Այսինքն՝ ինքնորոշվել են։ Այսինքն՝ ՌԴ-ն իրացրել է Ղրիմի ժողովրդի կամարտահայտության իրավունքը «Եթե ռուսներից պաշտպանություն և լավ վերաբերմունք ենք պահանջում, չենք մտածո՞ւմ, որ ռուսները ևս մեզանից լավ վերաբերմունք են ակնկալում»։ Դուք ի՞նչ էիք մտածում՝ հետևելով այս ամենին։

-Վանեցյանը, իմ կարծիքով, թեթևսոլիկ գործիչ է՝ չնայած նա լուրջ ծառայության պատասխանատուն էր։ Իր այս արտահայտությունը պատիվ չի բերում իրեն։ Նա լավ գիտի՝ ինչ պայմաններում է այդ ամբողջը կատարվել՝ Ղրիմ ռուսական զորք է մտել, և մարդը չի կարողացել ազատ արտահայտվել, երբ Ղրիմից Ուկրաինա մոտ մեկ միլիոն մարդ է տեղափոխվել՝ այնտեղ թողնելով իր տունն ու ունեցվածքը։ Ի՞նչ ազատ ինքնորշման մասին կարող է խոսք լինել։ Նա ուզում էր դուր գալ Սոլովյովին ու ռուսներին, որ «Ահա՝ տեսե՛ք, թե ինչ ռուսամետ եմ ես, ինձ վրա հույս դրեք»։ Ես հիասթափություն եմ ապրել՝ կարդալով այդ տողերը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան