ՌԴ պատմության ամենակեղտոտ ու խայտառակ ընտրությունները․ «Գոլոս» ՀԿ-ն պահանջում է անվավեր ճանաչել էլեկտրոնային քվեարկության արդյունքները

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ընտրություններում Մոսկվայում թեկնածուների էլեկտրոնային քվեների թիվը պարզվել է, որ 78 հազարով ավելի է, քան թողարկված քվեաթերթիկների թիվը: Այս մասին Facebook սոցցանցի իր էջում գրել է «Գոլոս» համառուսաստանյան հասարակական շարժման համանախագահ Ռոման Ուդոտը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Եթե քվեատուփում թեկուզ մեկ քվեաթերթիկ ավելին է, քան օրենքով հատկացված է, ապա բոլոր քվեաթերթիկներն անվավեր են ճանաչվում։ Իսկ եթե դրանք 78 հազա՞րով են ավելի»,- հռետորական հարցադրում է արել Ուդոտը։

«Գոլոս» շարժումը իրականացնում է ընտրությունների ընթացքի դիտարկում ու գրանցում է խախտումները։

Ավելի վաղ, քննարկելով ընտրությունների արդյունքները «Ազատություն» ռադիոկայանի եթերում, «Գոլոսի» համանախագահը ՌԴ մայրաքաղաքում օնլայն քվեարկության գործընթացն անվանել է խայտառակ, իսկ բուն ընտրությունները՝ «ամենակեղտոտներից մեկը ՌԴ պատմության մեջ»։ Ուդոտի կարծիքով՝ Մոսկվայում տեղի ունեցած էլեկտրոնային քվեարկության արդյունքները պետք է ամբողջությամբ անվավեր ճանաչվեն։

Ռուսաստանի Դաշնության Պետդումայի ընտրություններում էլեկտրոնային քվեարկությունն իրականացվել է յոթ մարզում, այդ թվում ՝ Մոսկվայում: Քվեարկության ավարտից կարճ ժամանակ անց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց արդյունքները բոլոր շրջաններից, բացառությամբ Մոսկվայի: «Ի՞նչ է տեղի ունեցել և ինչո՞ւ է Մոսկվան այսքան ժամանակ ամփոփում այս արդյունքները, ես դեռ չգիտեմ», – հայտարարել էր ԿԸՀ ղեկավար Էլլա Պամֆիլովան:

Ըստ Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների ՝ ձայների 80,1 տոկոսի մշակումից հետո Պետդումա է մտնում հինգ կուսակցություն ՝ «Միասնական Ռուսաստան» (ձայների 49,42 տոկոսը), Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցությունը (19,82 տոկոս), Լիբերալ-Դեմոկրատական կուսակցություն (7.55%), «Արդար Ռուսաստան – հայրենասերներ»` հանուն ճշմարտության (7.37%) և« Նոր մարդիկ »կուսակցություն (5.37%):

 

Տաթև Ֆռանգյան