Մարտի 21-ը՝ Պոեզիայի համաշխարհային օր
Մշակույթ
20.03.2018 | 17:49ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Գրանիշ գրական համայնքը» մարտի 21-ին, ժամը 17:00-ին, «The Club»-ում /Երևան, Թումանյան 40/ կնշի Պոեզիայի համաշխարհային օրը:
Արդի հայ պոեզիան կներկայացվի երաժշտական մշակումների յուրօրինակ համակցությամբ:
Միջոցառման ընթացքում հեղինակները կընթերցեն Ներսես Աթաբեկյանի, Ավագ Եփրեմյանի, Հուսիկ Արայի, Արփի Ոսկանյանի, Վահե Արսենի, Կարեն Անտաշյանի և Հասմիկ Սիմոնյանի բանաստեղծությունները, որոնք կուղեկցվեն երաժիշտներ Դավիթ Բալասանյանի, Վարդան Հարությունյանի, Ալեքս Միրզոյանի, Միքայել Ոսկանյանի երաժշտական ազատ իմպրովիզացիաներով: