Bloomberg-ը կազմել է աշխարհի ամենահարուստ ընտանիքների վարկանիշը

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Աշխարհի ամենահարուստ ընտանիքների վարկանիշը, Bloomberg գործակալության գնահատմամբ, գլխավորել է Ուոլթոնի ընտանիքը,որը Walmart մեծածախ և մանրածախ առևտրի խոշորագույն ցանցն է:
Նրանց ենթադրյալ կարողությունը 238,2 մլրդ դոլար է։

Սեմ Ուոլթոնը հիմնադրել է Walmart-ը 1962 թվականին։ Այժմ ցանցը ունի ավելի քան տասը հազար խանութներ ամբողջ աշխարհում, իսկ տարեկան եկամուտը գերազանցում է 559 մլրդ դոլարը: Ուոլթոնի ընտանիքին է պատկանում ընկերության բաժնետոմսերի 48 տոկոսը։
Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Bloomberg-ի վարկանիշի տասնյակում են նաև․

Մարս ընտանիքը (Mars-ի սեփականատերերը) գրեթե 142 միլիարդ դոլար կարողությամբ,
Կոխ ընտանիքը (Koch Industrues ամերիկյան նավթաքիմիական կորպորացիայի սեփականատերերն են), որի կարողությունը գնահատվել է 124,4 միլարդ դոլար,

Հերմեի ընտանիքը (Hermes ֆրանսիական նորաձևության տան սեփականատեր) 111,6 մլրդ դոլարով,
Ալ Սաուդի ընտանիքը (Սաուդյան Արաբիայի իշխող դինաստիան) ՝ հարյուր միլիարդ կարողությամբ,
Ամբանի ընտանիքը (Reliance Industries հնդկական նավթային հոլդինգի սեփականատերերն են)` 93,7 մլրդ դոլար կարողությամբ,
Վերտհայմերի ընտանիքը (Chanel ֆրանսիական նորաձևության տան սեփականատերեր)` 61,8 մլրդ դոլար կարողությամբ,
Ջոնսոնի ընտանիքը (ամերիկյան Fidelity Investments կառավարող ընկերության սեփականատերեր)՝ 61,2 մլրդ դոլարով,
-Թոմսոնի ընտանիքը (Thomson Reuters մեդիաընկերության սեփականատերերն են)` 61,1 մլրդ դոլար կարողությամբ,
– Գերմանիայից Բերինգերի ընտանիքը (գերմանական Boehringer Ingelheim դեղագործական ընկերության սեփականատերեր)՝ 59,2 մլրդ դոլարով:

25 ամենահարուստ ընտանիքների թվում են նաև գերմանական ALDI դիսկաունթեր խանութների ցանցի տերերը՝ Ալբրեխտի ընտանիքը, Dassault Systemes ֆրանսիական ավիաշինական ընկերության սեփականատերերը՝ Դասոյի ընտանիքը, BMW կոնցեռնի սեփականատերերը ՝ Կվանդտի ընտանիքը, ինչպես նաև Ֆերերոն, որը զարգացնում է հրուշակեղենի համանուն ապրանքանիշը:

Ցուցակի առաջատարների ընդհանուր կարողությունը գնահատել են 1,7 տրիլիոն դոլար, ինչը 22 տոկոսով ավելի է, քան մեկ տարի առաջ: