ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակազմի և Կազմակերպության խորհրդի հայտարարությունը

Լուրեր

13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
Բոլորը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակազմը և Կազմակերպության խորհուրդը մտահոգված են «Սասնա ծռեր» խմբի համակիրների կողմից Ֆեյսբուք սոցիալական ցանցում կազմակերպության աշխատակից Վարդինե Գրիգորյանին ուղղված վիրավորանքների փաստերով: Մեր գործընկերը երկար տարիներ պայքարում է քաղաքական և քաղաքացիական իրավունքների համար, միջազգային կառույցներում ներկայացնում է Հայաստանի հանրային տրամադրություններն ու պահանջները, այդ թվում՝ պաշտպանում է քաղբանտարկյալների շահերը:  

Այսօրինակ գործունեության համար նա և ՀՔԱ Վանաձորի գրասենյակը բազմիցս  վարկաբեկվել են իշխանությունը չարաշահողների, կոռուպցիոներների, քաղաքական վերնախավի շահերը սպասարկելու նպատակով սպանություններ և բռնարարքներ իրականացնողների կողմից: Մեզ համար վրդովեցուցիչ է, որ այս արատավոր ցանկին միանում են Հայաստանում ժողովրդի իշխանության հաստատման հռչակյալ ջատագովներ՝ ներկայիս ոչ ժողովրդավարական իշխանությունների նման փորձելով խոչընդոտել մարդու իրավունքների և ազատությունների իրացմանը:

Այս պարագայում Վարդինե Գրիգորյանի՝ կարծիքի արտահայտման իրավունքի իրացումն ուղղված է եղել «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի՝ կանանց արժանապատվությունը նվաստացնող, նրանց նկատմամբ խտրական արտահայտությունները և դրանք ողջունելը քննադատելուն: Ցանկանում ենք ընդգծել, որ տղամարդուն վիրավորելու նպատակով նրան որպես իգական սեռի ներկայացուցիչ դիմելը  խտրական, նվաստացուցիչ և անհարգալից վերաբերմունք է բոլոր կանանց նկատմամբ, որը դատապարտելի է անկախ նրանից, թե ում կողմից է հնչեցվել և ում է ուղղված: Իրավապաշտպանության էությունն է հենց բարձրաձայնել նման խախտումների մասին:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հավատարիմ է կարծիքի արտահայտման իրավունքի սկզբունքներին, այդ թվում՝ ամենասուր գնահատականների ներկայացմամբ, միաժամանակ գտնում ենք, որ այն չպետք է վերածվի ատելության խոսքի: Մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող անձանց թիրախավորումը, նրանց նկատմամբ բացասական վերաբերմունքը, ատելության խոսքը ոչ միայն խոցելի են դարձնում այդ անձանց, այլև նվազեցնում են մարդու իրավունքների պաշտպանության հնարավորություններն ու այդ իրավունքների նկատմամբ հարգանքը։

Վարդինե Գրիգորյանը և մեր կազմակերպությունը ստացել են աջակցության և քաջալերանքի բազմաթիվ խոսքեր: Բոլորին կոչ ենք անում զերծ մնալ Վարդինեին վիրավորողներին ծաղրելուց, նրանց ֆիզիկական կամ մտավոր հատկանիշների մասին դատողություններ անելուց, գրագիտության և դաստիարակության մասին որակումներից:

Մենք բազմիցս համոզվել ենք, որ Վարդինե Գրիգորյանն ի զորու է պաշտպանելու իր և մյուսների (հատուկ նշենք՝ նաև իրեն քննադատողների և պիտակավորողների) իրավունքները ավելի անախորժ հանգամանքներում, բայց ավելորդ չենք համարում նշել, որ անվերապահորեն զորակցում ենք նրան:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակազմ և Կազմակերպության խորհուրդ