Մարտի 1-ի գործով ոչ մի նախաքննություն չի կատարվում, սուտ է. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.09.2026 | 13:09
«Օտարերկրյա դերակատարի ձեռքի գործ է»․ Ռուբիոն՝ Մեծ Բրիտանիայի ռազմաբազայում ռումբի հետ կապված միջադեպի մասին
29.09.2026 | 13:05
Reebok-ի լողավազանից անգիտակից վիճակում հոսպիտալացված 26-ամյա կինը մեկ ամիս անց մահացել է
29.09.2026 | 13:00
TOON EXPO-ն՝ տարվա մեջ երկրորդ անգամ. տաղավարները sold out են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:50
«Ռոսատոմ»-ը զբաղվում է հայկական ԱԷԿ-ի աշխատանքի ժամկետի երկարաձգմամբ․ Լիխաչով
29.09.2026 | 12:44
Երուսաղեմում տղամարդը փորձել է միզել հայկական եկեղեցու պատին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 12:41
Բաքուն ՄԱԿ-ի շենքում «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի իրավունքի» թեմայով քարոզչական միջոցառում է անցկացրել
29.09.2026 | 12:30
Վահագն Արսենյանը կրկին ուզում է համայնքապետ դառնալ․ նա ՔՊ թեկնածուն է Ջերմուկում
29.09.2026 | 12:26
Զիդանը գոհ է Ֆրանսիայի հավաքականի խաղից
29.09.2026 | 12:19
Թրամփը հերքել է տեղեկությունները, որ Իրանին պատժամիջոցների մեղմացում է առաջարկել
29.09.2026 | 12:10
ՀՀ-ից կաթնամթերքի արտահանումը 80%-ով նվազել է // Ջերմաստիճանը մինչև 9 աստիճանով կնվազի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 12:04
Հանքարդյունաբերողները խոստումների գեղեցիկ փաթեթով են համայնքներ գալիս, դրան չպետք է հավատալ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:55
Վեդի համայնքին կվերադարձվի 515 հա հողատարածք
29.09.2026 | 11:46
ՖԻԴԵ նորընտիր նախագահը ժամանել է Հայաստանը
29.09.2026 | 11:40
Կին ակտիվիստներ ունենք, որոնք դատավարական պրոցեսների մեջ են, որովհետև եղել են համարձակ․ բնապահպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 11:33
Զելենսկին հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան պատրաստվում է շուրջ 10,000 զինվորականի ուղարկել Ռուսաստան
Բոլորը

Ազգային ժողովում այսօր սկսվեց «Ելք» խմբակցության կողմից նախաձեռնված «Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ» ԱԺ հայտարարության տեքստ ընդունելու նախագծի քննարկումը:
Հիմնական զեկուցող, ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նախագիծը ներկայացնելիս կրկին խոսեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու անհրաժեշտության մասին:
«Սամվել Նիկոյանի արած հայտարարությունից հետո դիմել ենք ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի Ռոբերտ Քոչարյանին հարցաքննության կանչելու և այս կապակցությամբ պարզաբանումներ ստանալու նախաձեռնությամբ հանդես գա: Գլխավոր դատախազությունը մեր միջնորդությունը մերժեց, իսկ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ նախաքննության մարմնի ձեռքի տակ կան Քոչարյանի ասածները հիմնավորող տեսանյութեր: Ես ուզում եմ մարտահրավեր նետել Կոստանյանի հայտարարությանը ու պնդել՝ դա ստահոդ հայտարարություն է, չկա նման տեսագրություն և չի կարող լինել», – պնդեց Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: