Ինչ են պայմանավորվել Փաշինյանն ու Ծառուկյանը. ԲՀԿ-ն վարչապետի հրաժարականի պահանջով փողոց դուրս չի գա․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

14.11.2026 | 14:38
Ռուսաստանը ՆԱՏՕ-ից կրկին պահանջում է զորքերը հետ քաշել մինչև 1997 թվականի սահմանները՝ Ուկրաինայի շուրջ համաձայնության հասնելու համար․ NYT
14.11.2026 | 14:16
Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության 2027-2029 թթ. ծրագիր է ստորագրվել
14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեկ տարի առաջ Նիկոլ Փաշինյանին  ձախողումների մեջ մեղադրող  և նրա   հրաժարականը պահանջող Գագիկ Ծառուկյանն այսօր հայտարարում է, որ իր ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չի միանա իշխանափոխոթյուն պահանջող ընդդիմությանը, եթե փողոցային պայքար սկսվի:

Փողոցային պայքարով իշխանություններին հեռացնելու մտադրության մասին այսօր խորհրդարանում խոսել է «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը: Այս որոշում ըկայացրել են սեպտեմբերի 15-ին,  Քոչարյանի հետ կայացած հանդիպման ժամանակ։  

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ընդդիմադիր 17 քաղաքական ուժեր «Հայրենիք փրկության շարժման» ձևաչափով պահանջում էին վարչապետի հրաժարականը: Ամիսներ տևած փողոցային պայքարն այդպես էլ չարժանացավ քաղաքացիների լայն աջակցությանն ու ընդդիմությունը իշխանության օրակարգով մասնակցեց արտահերթ ընտրություններին:

Գագիկ Ծառուկյանը եւս միացել էր ՀՓՇ-ի պահանջներին եւ դուրս եկել փողոցային պայքարի: Մինչ պատերազմի մեկնարկն ու պարտությունն էլ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի եւ ՀՅԴ հետ միասին  Փաշինյանի հրաժարականն էր պահանջում՝ նրան մեղադրելով  երկիրում ստեղծված տնտեսական ճգնաժամի համար, որը հետեւել էր կորնավիրուսային համավարակին:

Գագիկ Ծառուկյանը փողոցում Փաշինյանի հրաժարականը պահաջող միակ քաղաքական ուժի ղեկավարն էր, որ ընտրություններից հետո Կառավարությունում հանդպեց Նիկոլ Փաշինյանի հետ:

Այս տարվա ընթացքում Ծառուկյանն ու Փաշինյանը հանդիպել են եվս մեկ անգամ։  Երկրորդ հանդիպումը կայացել է օլիմպիական խաղերից հետո՝ մարզիկների մասնակցությամբ: Սակայն, հիշարժան է այն, որ Ծառուկյանն ամիսներ առաջ հայտարարում էր՝  ամաչում է, որ Հայաստանի վարչապետը Փաշինյանն է:

Այս շրջանում Գագիկ Ծառուկյանի եւ Նիկոլ Փաշինյանի միմյանց նկատմամաբ ցուցաբերած լոյալ վերաբերմունքի ֆոնին հիշեցնենք, որ նախորդ տարի հենց այս օրը՝ սեպտեմբերի 17-ին Փաշինյանն ու Ծառուկյանը միմյանց վիրավորում էին ֆեյսբուքում հրապարակավ գրառումներ անելով:

Վերադառնալով հետընտրական զարգացումներին նշենք, որ Փաշինյան-Ծառուկյան հանդիպումներից հետո ԱԱԾ-ում քննվող ընտրակաշառքների քրգործը, որով անցնում է Գագիկ Ծառուկյանը, էական առաջընթաց չկա: Գագիկ Ծառուկյանը ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց, որ իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածություններ ունի:  

2021 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ 50 հազար քվե ստացած եւ   խորհրդարան չանցած Գագիկ Ծառուկյանը, թեեւ ընդդիամդիր քաղաքական ուժերին բնորոշ փողոցային պայքարից այս փուլում խուսաթում է, սակայն,  այնուհանդերձ, շարունակում է մնալ քաղաքականության մեջ․ ԲՀԿ-ն հնարավոր է՝ մասնակցի նոյեմբերին կայանալիք տիմ ընտրություններին:

Նարեկ Կիրակոսյան