Սերժ Սարգսյանը հաշվեհարդար է տեսնում Ժ. Սեֆիլյանի հանդեպ այն բանի համար, որ նա բացահայտեց 800 հա տարածք կամովին թշնամուն թողնելու փաստը. «Հանուն Հայաստան պետության» ճակատի հայտարարությունը

Լուրեր

13.11.2026 | 15:22
Զիդանը՝ Ֆրանսիայի հավաքականում առաջին պարտության մասին. «Իտալիայի դեմ խաղը չի կարելի ձախողված համարել»
13.11.2026 | 15:10
Դեպի Երևան չվերթներ են չեղարկվել և հետաձգվել // ԱՄՆ-ն շուրջ 6000 վիզա է չեղարկել․ ԼՈՒՐԵՐ
13.11.2026 | 14:57
Հայաստանը ներկայացրել է 2029-ին COP34-ը հյուրընկալելու թեկնածությունը
13.11.2026 | 14:40
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հրամանատարաշտաբային զորավարժությունները
13.11.2026 | 14:31
Երևանում սպանության փորձի համար հետախուզվող 48-ամյա տղամարդ է ձերբակալվել․ նրա մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել
13.11.2026 | 14:20
Եվրոպայի շուրջ 40 երկրներ անվտանգության սկզբունքների «խարտիա» են ստեղծել․ ՀՀ-ն չի միացել փաստաթղթին
13.11.2026 | 14:12
Ռոնալդուի որդին նորամուտն է նշել Պորտուգալիայի Մ-17 հավաքականում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:06
Ձայներ ընդդեմ մոռացության. կինը պատմում է Ցեղասպանություն վերապրած հոր պատմությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 14:00
Մահացել է ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանը
13.11.2026 | 13:53
Մոսկվայում ավտոմեքենա է պայթել. ըստ տեղեկությունների՝ ղեկին եղել է Ուկրաինայի նախկին վարչապետի մամուլի քարտուղարը
13.11.2026 | 13:45
Ռուսական կողմը հայտնել է ուկրաինական ամենազանգվածային՝ ավելի քան 1000 ԱԹՍ-ի գրոհի մասին
13.11.2026 | 13:36
ՔՊ-ն երեք համայնքում մրցակից չունի․ ցուցակները գլխավորում են գործող համայնքապետերը
13.11.2026 | 13:33
Առաջիկա օրերին եղանակը կտաքանա․ լեռնային շրջաններում գիշերը ձյուն կտեղա
13.11.2026 | 13:28
Թուրք պաշտոնյաները Կարսի շրջանում ծանոթացել են Թուրքիա-Հայաստան երկաթուղու շինաշխատանքներին
13.11.2026 | 13:21
«Զվարթնոց» ժամանող 2 չվերթ չեղարկվել է, 3-ը ուշանում է
Բոլորը

«Հանուն Հայաստան պետության» ճակատը Սեֆիլյանի գործով դատավճռի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որը ներկայացվում է ստորև.

Սիրելի հայրենակիցներ

Քաղբանտարկյալներ Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Ներսես Պողոսյանի, Սասունիկ Կիրակոսյանի, Հրայր Թոփչյանի և Գալուստ Գրիգորյանի շինծու գործի վերաբերյալ այսօր հրապարակված դատավճիռը, որը հրապարակվեց հանուն Հայաստանի Հանրապետության, առաջին հերթին հենց Հայաստանի Հանրապետության խայտառակությունն է: Ռեժիմի պատվերը կատարող, խամաճիկ դատավորի՝ իր տերերի աննախադեպ լկտիությամբ ու քինախնդրությամբ թելադրված դատավճիռը դատավճիռ է բոլորիս նկատմամբ և ցուցադրումն է այն բանի, որ իշխանությանը կառչած ապօրինի ռեժիմը պատրաստվում է ապահովագրել իր անփառունակ իշխանավարումը՝ իրեն ընդդիմացող ցանկացած քաղաքացու հանդեպ գործ սարքելով և ազատազրկելով: Տեղի ունեցողը ոչ մի աղերս չունի օրենքի, ժողովրդավարության և արդարադատության հետ: Սերժ Սարգսյանը պարզապես հաշվեհարդար է տեսնում իր քաղաքական հակառակորդի՝ Արցախի ազատամարտի հերոս Ժիրայր Սեֆիլյանի հանդեպ այն բանի համար, որ նա բացահայտեց ապրիլյան քառօրյա դավադիր պատերազմի մութ խորշերը քողարկող իր ստերը և 800 հեկտար տարածք կամովին թշնամուն թողնելու փաստ: «Հանուն Հայաստան պետության» ճակատը, խստորեն դատապարտելով ռեժիմի այս հերթական ապօրինությունն ու քաղաքական հալածանքի բացահայտ դրսևորումը, հայտնում է, որ չի ընկրկելու և շարունակելու է իր պայքարն ապօրինի, հայրենադավ ռեժիմի դեմ՝ հանուն Հայաստան պետության ինքնիշխանության վերականգնման ևժողովրդավարացման: Դիմում ենք հայաստանյան և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին բոլոր քաղբանտարկյալներին պաշտպանելու և ռեժիմի վրա ճնշումն ավելացնելու կոչով: Երկրի բոլոր քաղաքական ուժերին և քաղաքացիներին առաջարկում ենք միացնել իրենց ձայնը մեր բողոքին և միանալ սկիզբ առնող համաժողովրդական ընդվզմանը ռեժիմի դեմ:

«Հանուն Հայաստան պետության» ճակատ Շնորհակալություն համագործակցության համար:

Հարգանքով՝ «Հանուն Հայաստան պետության» ճակատ