Զոհված զինծառայողների ծնողները հանդիպել են Նաիրի Սարգսյանին

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Նաիրի Սարգսյանը ծնողներին ցույց է տվել, թե ինչպիսի տեսք է ունենալու Հանրապետության հրապարակը սեպտեմբերի 21-ին, ինչպես է լուսավորվելու, ինչպիսի երաժշտություն է հնչելու, ովքեր են երգելու, և հավելել` այդ օրը հրավառություն նախատեսված չէ։ Սարգսյանը նաև հայտնել է, որ միջոցառման ընթացքում պատերին երևալու են զոհված տղաների լուսանկարները։ Ծնողներին գոհացրել է հանդիպումը, ներկայացված ծրագրին էլ հավանություն են տվել։ Այս մասին Factor.am-ին հայտնեցին զոհված զինծառայողների ծնողները:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին տեղի ունեցած Կառավարության նիստի ընթացքում հայտատարեց, որ սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու «մասշտաբային և գունագեղ տոնակատարություն»։ Նրա խոսքով՝ միջոցառումը, նախևառաջ, նվիրված կլինի ՀՀ անկախությանը, անվտանգությանը, ինքնիշխանությանը և Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին։ Վարչապետի այս հայտարարությունը, սակայն, քննադատությունների ալիք բարձրացրեց։ Անկախության 30-ամյակից մեկ շաբաթ անց լրանում է 44-օրյա պատերազմի տարելիցը։ Հայտարարությունից հետո սոցիալական ցանցերում բուռն քննարկումներ ծավալվեցին, 44-օրյա պատերազմում զոհված տղաների հարազատները ֆլեշմոբ սկսեցին՝ դատապարտելով և պահանջելով չեղարկել Փաշինյանի հայտարարած «գունագեղ» միջոցառումը։ Երեկ ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ էլ պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրը՝ պատգամավոր Գեղամ Նազարյանը, հարց ուղղեց վարչապետին՝ «Մի՞թե ավելի ընդունելի ձև չկար Անկախության օրը նշելու»։ Վարչապետն ի պատասխան հարցին՝ ներողություն խնդրեց բոլոր այն մարդկանցից, ում զգացմունքները վիրավորել կամ խոցել է «գունագեղ» ձևակերպմամբ։ Նրա խոսքով` այդ օրը պետք է նշել ՀՀ դրոշներով, իսկ մեր դրոշի գույները վառ են։ Փաշինյանը երեկ հավելել է նաև, որ նախատեսվող միջոցառման առանցքը հենց զոհերի հիշատակի ընդգծումն է, և այդ օրը հայտարարվելու է 3 պատերազմներում իրենց կյանքը զոհած հերոսների մասին մի մասշատաբային նախագծի մեկնարկի վերաբերյալ։

Մինչ այդ կառավարությունից Factor.am-ին հայտնել էին, որ միջոցառմանը հնչելու է դասական երաժշտություն, նաև բոլոր ժամանակների սիրված երգեր, իսկ միջոցառման ավարտին տոնական հրավառություն նախատեսված չէ։

Արփի Հակոբյան