Սա վրեժխնդրություն է, Սերժ Սարգսյանը փոքր, վախկոտ մարդ է․ Պետրոս Մակեյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
20.03.2018 | 14:00«Բաղրամյան 26-ի հրահանգով վրեժխնդրություն էր։ Սա ազդակ էր մեր հանրությանը, որ դուրս գա փողոց։ Այս ամենը մեկ անձի շուրջ ստեղծված բուրգ է, իսկ մեր խնդիրն այդ բուրգը քանդելն է»,- անդրադառնալով «Սեֆիլյանի և մյուսների գործով» դատավճռին՝ ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը։
Նրա խոսքով, այլ ելք, քան փողոցային պայքարն է՝ չկա, հակառակ պարագայում կամ մարդիկ դիմելու են արտագաղթի, կամ ազատազրկվելու են:
«Սերժ Սարգսյանը փոքր, վախկոտ մարդ է, նա իր ստվերից էլ է վախենում, իրենց մոտ կա հերթագրված, թե այստեղ կանգնածներից ովքեր պետք է փակվեն և մի ժամանակ հետո կտեսնեք, որ այստեղ կանգնածներից շատերը ևս կազատազրկվեն»,- կանխատեսեց Մակեյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լիլիթ Շաբոյան