Ալիևը հանձնարարել է Արցախի գրավյալ տարածքների ականազերծումն արագացնող միջոցառումներ մշակել

Լուրեր

14.09.2026 | 14:06
Ուկրաինայի գլխավոր դատախազը հակակոռուպցիոն բյուրոյի տնօրենի նկատմամբ կասկածի ծանուցում է ստորագրել ու հեռացել երկրից․ Զելենսկին նրան պաշտոնանկ անելու կոչ է արել
14.09.2026 | 13:59
Ավանեսյանը Ծավ բնակավայրի բնակիչներին հորդորում է ծորակի ջուր չօգտագործել
14.09.2026 | 13:52
Էդ ե՞րբ ա 102-րդ ռազմաբազան մեզ տեր կանգնել, որ դուրս գալուց էլ անտեր ենք մնալու. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:45
Էդգար Ղազարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 13:38
Հայաստանում այսօր բռնաբարվում է գույքային իրավունքը․ Լիլիթ Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:31
Երևանում և մի շարք մարզերում սեպտեմբերի 14-18-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ է սպասվում
14.09.2026 | 13:23
Ռոբերտ Քոչարյանը գտնվում է մենախցում, որևէ կալանավորի տեսնելու հնարավորություն չունի․ Սողոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 13:16
Շվեդիայի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են
14.09.2026 | 13:08
Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզաշապիկները՝ հայկական զարդագրության տարրերով
14.09.2026 | 12:57
Ռուսական ավիահարվածի հետևանքով Իզյումում 3 մարդ է վիրավորվել, այդ թվում՝ երկու ամսական երեխա
14.09.2026 | 12:48
Մեր ազգի համազգային նպատակները դուրս են եկել երդման տեքստից․ Կարապետյանը՝ Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:37
Սովետական փտած մոտեցումները մարդու նկատմամբ անընդունելի են ինձ համար․ Տիգրան Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:28
«Տարբեր նարատիվներ կան որոշ վայրերի ծագման հետ կապված»․ ԵՄ ներկայացուցիչը՝ Արցախ այցի մասին
14.09.2026 | 12:19
Անընդունելի է․ չեմ կարող քանդել տալ տասնամյակների ինքնակամները, բայց ձեր աչքի առաջ նորերը հայտնվեն․ Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 12:10
Հայաստան գազամատակարարումը ժամանակավոր կդադարեցվի // Լռության րոպե ԱԺ-ում՝ 2022-ի զոհերի հիշատակին․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի գրավյալ տարածքների ականազերծման մասին նոր հրամանագիր է ստորագրել, որում նշվում է ականազերծման աշխատանքների արագացման մասին։ Գրում են տեղական լրատվամիջոցները։

Մասնավորապես, Ալիևը ստորագրել է «Ադրբեջանում աշխատանքները համակարգելու լրացուցիչ միջոցառումների մասին»: Փաստաթղթում հանձնարարվում է 3 ամսվա ընթացքում մշակել ու պետության ղեկավարին ներկայացնել Արցախի գրավյալ տարածքներն ականներից ու չպայթած զինամթերքից ականազերծման աշխատանքների ուժեղացման ուղղությամբ տարվող աշխատանքների ծրագիր։

Հանձնարարվել է նաև մշակել ականազերծման տարեկան աշխատանքային ծրագիր և ամեն տարի հաստատել այն մինչև դեկտեմբերի 25-ը:

Նշենք, որ Ադրբեջանին այդպես էլ չի հաջողվում արագ տեմպերով ականազերծել Արցախի գրավյալ տարածքները։

Օրես էլ Ադրբեջանի Ականազերծման պետական գործակալությունը հայտարարել էր, որ Արցախն ականներից ազատելու համար կպահանջվի 13 տարի։ Նրանց տվյալներով՝ Արցախի գրավյալ տարածքներում ականապատված է 14․000 քառակուսի կմ տարածք։

Ադրբեջանցիներին էլ ականազերծման գործում օգնում են ինչպես թուրք մասնագետները, այնպես էլ ռուս խաղաղապահները։

Էմմա Չոբանյան