ԱՄՆ-ում կենդանաբանական այգու գրեթե բոլոր գորիլաները վարակվել են կորոնավիրուսով
Քաղաքականություն
16.09.2021 | 23:16ԱՄՆ-ի Ատլանտա քաղաքի կենդանաբանական այգում կորոնավիրուսով են վարակվել 20 գորիլաներից 18-ը։ Կենդանիները տանջվում են հազից ու քթի հոսքից։ Associated Press-ի տվյալներով՝ նրանց մոտ նկատվում է նաև ախորժակի կորուստ։
Պրիմատները բուժվում են մոնոկլոնային հակամարմիններով, որոնք արտադրվում են իմունային բջիջների կողմից, որոնք ծագում են նույն պլազմային բջիջներից:
Գորիլաների՝ կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է Միացյալ Նահանգների Սան Դիեգո քաղաքի սաֆարի զբոսայգում:
Տաթև Ֆռանգյան