ՀՅԴ-ն ու Կոմկուսը հարվածում էին մեզ թիկունքից․ դեմ էին անկախությանն ու պետականությանը․ Արամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.04.2026 | 14:25
Դիլիջանում կասեցվել է լիմոնադի և շշալցված ջրերի արտադրամասի արտադրական գործունեությունը
23.04.2026 | 14:20
Դավիթ Նալբանդյան․ Դեռ վաղ է Ալկարասին ու Սիներին համեմատել է «Մեծ եռյակի» հետ
23.04.2026 | 14:10
Փաշինյանը` Աննա Հակոբյանի հետ միավորման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 14:00
10 մլն դրամանոց ժամացույց, կանխիկ՝ 200 հազար դոլար, 100 մլն դրամ, 50 հազար եվրո, 6 անշարժ գույք․ Դավիթ Ղազինյանի հայտարարագիրը
23.04.2026 | 13:56
Չենք դարձնի միջազգային քննարկման առարկա. Փաշինյանը` Ստեփանակերտի եկեղեցու քանդման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 13:51
Պենտագոնը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի ականազերծումը կտևի առնվազն վեց ամիս
23.04.2026 | 13:46
Մոմի փողերը նրա համար են, որ Կտրիճ Ներսիսյանի զարմիկները G դասի Մերսեդեսո՞վ շրջեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 13:39
«Չելսին» հեռացրել է գլխավոր մարզիչին նշանակումից 4 ամիս անց
23.04.2026 | 13:35
NYMEX․ Ոսկու գինը նվազել է 0.46%-ով և կազմել 4732.50 դոլար
23.04.2026 | 13:32
Չեմ պատկերացնում որևէ ընտանիք, որտեղ որևէ կարևոր իրադարձություն շրջանցում է խորովածը․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 13:24
ՌԴ-ին հրավիրել են մասնակցելու G20-ի գագաթնաժողովին
23.04.2026 | 13:15
ՄԻՊ-ը` գերիների հարազատների Բաքու այցի հավանականության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.04.2026 | 13:07
Լիբանանն ու Իսրայելը Վաշինգտոնում կքննարկեն հրադադարի երկարաձգումը
23.04.2026 | 12:59
Հաստատված խաղաղությունը հիմնված է փոխվստահության վրա․ ԱԽ քարտուղար
23.04.2026 | 12:48
Սուարեսի ու Դե Պաուլի գեղեցիկ գոլերը հաղթանակ են բերել «Ինտեր Մայամիին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Հայ Ազգային կոնգրեսի փոխնախագահ Արամ Մանուկյանի հետ

-Պարո՛ն Մանուկյան, ՀՀ անկախության օրն է մոտենում՝ բա՛րդ իրավիճակում ենք, և ուզում եմ խորքային դիտարկենք մեր պատմության այս ողջընթացքը։ Շատ մարդիկ Ձեզ գիտեն գործիչ, որն ընթերցել է 1990 թվականին անկախության հռչակագիրը՝ Գերագույն խորհրդի ամբիոնից, բայց Դուք եք ընթերցել նաև 1991 թվականի հանրաքվեի արդյունքում Գերագույն խորհրդի ընդունած որոշումը։ Սիմվոլիկան պարզ է՝ զուգահեռը հայոց նորագույն պետականության հիմնադիր Արամ Մանուկյանի հետ էր։ Այսպիսի՞ն էիք պատկերացնում Հայաստանը 30 տարի առաջ։

-Բնականաբար՝ ո՛չ, որովհետև այն, ինչ երազում էինք և ինչի համար պայքարում էինք, այն, ինչի համար լրջագույն զրկանքներ կրեցինք ժողովրդով ու հասանք հաջողությունների, այսօր այդ հաջողություններից փշրանքներ են մնում և այդ ընթացքը շարունակվում է։ Վերլուծելու կարիք անշուշտ կա, որովհետև չես կարող դուրս գալ այս իրավիճակից, եթե չունենաս իրավիճակի ճշգրիտ գնահատականը նրա, ինչ տեղի ունեցավ Հայաստանում։ 1988-ի շարժումը, որ բերեց անկախության, մարդասիրական շարժում էր, այն ազատագրական և ժողովրդավարական պայքար էր, այն պայքար էր իմպերիայի դեմ․ բայց մենք հասանք հաղթանակի, մենք իրագործեցինք անկախության հռչակագրի բոլոր դրույթները, որովհետև կար երկու գործոն՝ այն հիրավի համահայկական էր՝ ընդգրկել էր ողջ Սփյուռքը, մտավորական, հոգևոր և երիտասադրական դաշտը։ Այն առաջնորդում էր մի խումբ՝ Ղարաբաղ կոմիտեն, որն իր գործունեության ամբողջ ընթացքում եղավ շատ պրագմատիկ, ռացիոնալ, ժողովրդին արկածներից հնարավորինս զերծ պահող խումբ, ուր քննարկում էին, վիճում, որոշում և երբ կայացվում էր այդ որոշումը, բոլորը ենթարկվում էին այդ որոշմանը։

2018-ի հեղափոխությունը, որը նույնպես ժողովրդավարական էր, ժողովրդական մասսաների ներգրավվեց՝ Սփյուռքին, բայց էլիտան, մտավորականությունը, հեղինակությունը այս դաշտում չերևաց, չկար։ Նա չկար նաև դրանից հետո, չկար և պատերազմի ժամանակ և պատերազմից հետո։ Այսինքն՝ հեղափոխություն կարող ես անել, բայց հեղափոխությունից հետո այդ գործընթացները ղեկավարել առանց քաշող ուժի՞, առանց ազգի ընտրյալների՞։ Միշտ ազգին, ժողովրդին առաջնորդողները անձնական ազնվությամբ, անաղարտությամբ պիտի ծառայեին։  Մանկավարժ լինելով՝ այս օրինակը բերել եմ՝ եթե քո օրինակով ցույց չես տալիս, որ դու անկախական ես, ազատական ես, պայքարող ես ստի և կեղծիքի դեմ, քո հետևից չեն գա։ Սիրուն բառերը, ճոռոմ բառերն ու խոստումները աշխատում են, բայց ոչ՝ շատ երկար։ Այսօր ինչո՞ւ ձեռքբերումներն ի չիք դարձան, որովհետև երկրի էլիտան չկարողացավ դառնալ առաջնորդող ուժ։ Դա իրենց մեղքն է։ Մենք կարողացանք ապահովել այդ ազատությունը, այս իշխանությունները, եթե կհիշեք՝ 2018-ի մի կարճ սկզբում բոլորի հետ էին, շատ կարճ հետո նրանք մերժեցին, և՛ եկեղեցին, և՛ մտավորականներին, և՛ քաղաքական ուժերին։

-2018 թվականի հեղափոխությունը համեմատվեց անգամ 1988 թվականի շարժման հետ՝ համաժողովրդական էր, այդ օրերին հանցավորության մակարդակն էր նվազ, մարդիկ ոգևորված էին՝ նոր սկզբի հույսով։ 30-ամյա անկախության ճանապարհին հեղափոխությունը դուք պատմական կհամարեի՞ք, դա ձեռքերո՞ւմ էր, թե՞ աղետի հանգեցրած դիպված՝ ինչպիսի գնահատականներ ևս հնչեցին այս ընթացքում։

-Հաճույքով կասեմ գնահատականս․ այն ժամանակվա շարժումն ավելի ռիսկային էր՝ ծանրաբեռված էր։ Օրակարգում կար Ղարաբաղի ազատագրում՝ Սովետական միության պայմաններում, ինչը մեծ ռիսկ էր։ Դու դուրս էիր եկել մի իմպերիայի դեմ, որը կարող էր տրորել ուղղակի։

-Եվ չգիտեի՞ք հետևանքները, որոնք կարող էին լինել 88-ի շարժման։

-Եվ հետևանքները չգիտեիր, հենց Ղարաբաղ կոմիտեի սթափության ֆենոմենը դա էր, որ սթափությամբ ճանապարհը տարավ այնպես, որ մենք ունեցանք նվազագույն կորուստներ։ Դրան հաջորդեց նաև պետականության ձեռքբերումը, որը կրկին պատերազմ էր, պատմական էր այն, որ ազատագրեցիր 12 հազար քառակուսի կիլոմետր տարածք և ստեղծեցիր պետություն՝ չեղած տեղից։ Այնպիսի դժվարությունների միջով անցանք, որ երևի տասը երկիր այդ ճանապարհին կկործանվեր, կային երկրաշարժի հետևանքները՝ 500 հազար մարդ տուն չուներ։

-Այսօր անկախության ձեռքբերման մասին ասում են, թե դա նվեր էր (ՌԴ-ից)։

-Բացառվում է՝ հիմարություն է այդպիսի բան ասելը՝ հիմա կբացատրեմ, թե ինչու։ Պատերազմին զուգահեռ նաև խուլ բլոկադայի մեջ էինք՝ մեկ տարվա մեջ 40 անգամ գազատարն էր պայթում, ճանապարհներն էին փակում, վառելիք չէր հասնում։ Ղարաբաղից տասնյակ զոհեր էին բերում՝ Օպերայի բակ, և այնպիսի դժվարությունների դիմացանք, որոնց չէին դիմանա տասնյակ երկրներ։ Դիմացանք, որովհետև դա հումանիստական էր, վստահելի էր, մասսայական էր, էլիտար էր։ Դրա մեջ կարող էր ներգրավվել նաև քաղաքական էլիտան, որովհետև քաղաքական կուսակցություններում էլ համարձակ մարդիկ էին։ Այդ ամբողջ շարժմանը դեմ են եղել երկու կուսակցություն՝ Կոմկուսը և Դաշնակցությունը, որոնք ուղղակի դեմ էին և՛ անկախությանը, և՛ պետականությանը։ Մեզ թիկունքից էին հարվածում՝ որքան հնարավոր է, մնացած պետական ուժերը գոնե պետականությանը դեմ չէին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան