Գյումրին օդային տրանսպորտ չի ունենա․ ներդրողից հետ վերցրեցին հողատարածքները

Լուրեր

20.07.2026 | 23:24
Հայաստանը կունենա լեզվական պետական քաղաքականության նոր հիմնադրույթներ
20.07.2026 | 23:10
Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ ԱԺ նախագահի ռեֆերենտն ազատվել է պաշտոնից
20.07.2026 | 23:00
Բրիտանիայի նոր վարչապետը խոստացել է 100%-անոց աջակցություն Զելենսկիին
20.07.2026 | 22:44
Հանրապետության որ հասցեներում վաղը էլեկտրականությունը կդադարեցվի
20.07.2026 | 22:36
Ադրբեջանում այս տարի զոհված զինծառայողների թիվը հասել է 33-ի
20.07.2026 | 22:26
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում
20.07.2026 | 22:11
Գազի արտահոսք Զաքյան փողոցում. ծառը շրջվել է գազատար խողովակի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 22:00
Շենգավիթում 17-ամյա պատանի է ձերբակալվել՝ թմրանյութ տեղադրելիս. հայտնաբերվել է ավելի քան 46 գրամ մարիխուանա
20.07.2026 | 21:49
Ամփոփվել է «Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնը․ հայտնի են հաղթողները
20.07.2026 | 21:38
Apple Pay-ը և Google Pay-ը հասանելի են Երևանի հանրային տրանսպորտում
20.07.2026 | 21:28
AliExpress-ը տուգանվել է 550 միլիոն եվրոյով՝ կեղծված և վտանգավոր ապրանքների վաճառքի համար
20.07.2026 | 21:15
Մանկատանը գտնվող 15-ամյա տղան 4 օր է՝ հացադուլի մեջ է․ հայրը պահանջում է վերադարձնել իր երեխաներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.07.2026 | 20:53
Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերը Հորդանանում զորավարժությունների են մասնակցում
20.07.2026 | 20:42
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր Գոհար Մելոյանը հրաժարվում է մանդատից
20.07.2026 | 20:30
Եթե ՌԴ-ն տոտալ սահմանափակումներ մտցնի, ապրանքները չիրացնենք՝ ՀՀ-ի տնտեսության վնասը կկազմի 1-ից 1․5%. Արմեն Քթոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրու ավագանին որոշեց «Արմոն» ՍՊԸ-ից հետ վերցնել այն բոլոր հողամասերը, որոնք տրամադրվել էին այս քաղաքում օդային տրանսպորտային համակարգ ներդնելու նպատակով։ Ավագանին ուժը կորցրած ճանաչեց իր՝ 2020 թվականի սեպտեմբերի 8-ի որոշումը։

Քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն այս ամենը պարզաբանեց այն հանգամանքով, որ «Արմոն» ընկերությունը, պատճառաբանելով կորոնավիրուսային իրավիճակն ու պատերազմը, դիմում էր ներկայացրել Գյումրու քաղաքապետարան՝ ծրագիրը հետաձգելու համար։ Սակայն դրանից հետո էլ ոչինչ չէր արել՝ այն կյանքի կոչելու, որևէ տեղաշարժ չէր նկատվել, հետևաբար և Գյումրու քաղաքապետարանը նպատակահարմար է գտնում «Արմոն» ընկերությանը տրամադրված համայնքապատկան տարածքները հետ վերցնել՝ այլ ծրագրեր իրագործելու նպատակով։

Factor.am-ի հետ զրույցում քաղաքի գլխավոր ճարտարապետը պարզաբանեց, որ ընկերության ներդրման համար հողատարածքներ էին առանձնացրել քաղաքի տարբեր հատվածներում, որոնցից մեկը 14 հեկտար էր, մյուսը՝ 7 հեկտար և այսպես շարունակ։

«Վարձակալության էինք հանձնել հողատարածքները, բայց վերջնական պայմանագիր չէինք կնքել։ Ինքն էլ գրություն էր գրել, որ պիտի դադարեցնի իր ծրագիրը, մենք էլ այլ ծրագրեր ունենք այդ հատվածներում նախատեսված։ Իր ծրագիրը ռեալ չէր», -ասաց ճարտարապետը։

Նշենք, որ ըստ «Սքայ Գյումրի» կոչվող ծրագրի, նախատեսված էր նորարական տեխնոլոգիաների կիրառմամբ Գյումրիում 14 կանգառներ, 25 կիլոմետր երկարությամբ օդային երթուղիներ կառուցելու, օդային տրամվայներ էին գործելու։ Յուրաքանչյուր կայարանում լինելու էին հանգստի կամ առևտրային գոտիներ, սպորտային համալիր, ինժեներական նորարարական կենտրոն,նույնիսկ նոր բնակելի էկոթաղամաս էին կառուցելու։

Ծրագիրը նախատեսված էր իրագործել երեք տարվա ընթացքում՝ մինչև 2023 թվականը։

«Արմոն» ՍՊԸ-ի տնօրենը ծնունդով գյումրեցի Խաչատուր Սարգսյանն է, որը երկար տարիներ բնակվել է Աֆրիկայի Տանզանիայի Միացյալ Հանրապետությունում։

Այս ծրագիրը Սամվել Բալասանյանն անվանել էր հեքիաթային, իսկ գյումրեցիները դարձրել էին հումորի թեմա, հատկապես, երբ պարզել էին, որ ներդրողը Այրարատի մարզում կոկորդիլոսաբուծարան կառուցելու համար ծրագիր ներկայացրած անձն է։

Գործարարն իր հերթին պարզաբանել էր, որ ծրագրի իրագործման հարցում շահագրգիռ է միայն քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ստորին օղակները փակուղի են մտցնում, և որ ծրագրի իրագործման համար իրեն անհրաժեշտ 14 տարածքից հատկացրել էին ընդամենը 3-ը, ընդ որում ոչ այն չափով, ինչքան իրեն անհրաժեշտ է։

Նրա համար ներդրման առումով մտահոգություն էր նաև այն, թե առաջիկա ՏԻՄ ընտրություններում՝ ով կզբաղեցնի Գյումրու քաղաքապետի պաշտոնը։

Արմիկ Մովսիսյան