ԵՄ հատուկ ներկայացուցիչն այցելել է Երասխ
Քաղաքականություն
15.09.2021 | 20:33Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանից Բաքու մեկնելուց առաջ այցելել է Երասխ: Նա այդ մասին գրել է «Թվիթեր»-ի իր էջում:
«Ավարտում եմ երկօրյա ակտիվ այցերս։ Այցելությունը Երասխ լավ պատկերացում տվեց, թե հաճախ որքան մոտ են Հայաստանի ու Ադրբեջանի ռազմական դիրքերը։ Կարևոր է սահմանին թուլացնել լարվածությունը` բանակցություններում առավել լավ մթնոլորտ ունենալու համար։ Պատրաստ ենք աջակցել դրան»,- գրել է Կլաարը։