Աշխարհաքաղաքական խա՞նդ, թե՞ իրական շահագրգռություն․ Արևմուտքը՝ Արցախի կարգավիճակի որոշման մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Արցախի կարգավիճակի վերաբերյալ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի  հայտարարությունը Բաքուն սվիններով է ընդունել։ Ադրբեջանի ԱԳՆ-ում համաձայն չեն Լին Թրեյսիի այն պնդման հետ, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ։ Դեսպանը այս մասին խոսել էր շաբաթ օրը։

«Մենք անում ենք այն, ինչ կարող ենք, որ երկու կողմերին վերադարձնենք Մինսկի խմբի բանակցությունների սեղանի շուրջ, որովհետև գտնում ենք, որ հարցը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։ Մենք չենք համարում, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծված է, ու այն մնալու է Մինսկի խմբի օրակարգում», – ասել էր դեսպանը։

Բաքվից այս հայտարարությանը արձագանքել են, թե այն անընդունելի է, և որևէ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող։ Իսկ ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսօր լրագրողների հետ զրույցում վերահաստատել է իրենց դիրքորոշումը։

2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բազմիցս հայտարարել է, թե իրենք լուծել են հարցը։ Ալիևի հետ համաձայն չեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։ 4 օրում նման երկու հայտարարություն արել է ԱՄՆ դեսպանը, կիրակի օրն էլ հրապարակվել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոթի հարցազրույցը՝ նույնպիսի շեշտադրումներով։

«Լեռային Ղարաբաղի կարգավիճակի հարցը մնում է չլուծված, և մենք բախվում ենք հատկապես լուրջ մարդասիրական խնդիրների, մասնավորապես՝ Ադրբեջանում դեռևս պահվող հայ ռազմագերիների հարցը, մայիսից սկսված Հայաստան-Ադրբեջան սահմանային խնդիրները։ Կարծում ենք՝ որ այս կետից արդեն իսկ շատ կարևոր է, որ համանախագահ երեք երկրները նորից ներգրավվեն բանակցությունները վերսկսելու նպատակով», – նշել է Ֆրանսիայի դեսպանը:

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի արևմտյան համանախագահների նման ակտիվությանը նայում է ուժերի բալանսի տեսանկյունից։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները, Եվրամիությունը դժգոհ են, որ Արցախյան հակամարտության ստատուս-քվոն էականորեն փոխվեց առանց իրենց մասնակցության։

«Ամերիկացիների ու Եվրամիության հետ քննարկումներ չէին արվել մարտական գործողությունները սկսելուց առաջ, նրանց հետ առանձնապես քննարկումներ չեղան ռազմական գործողությունների ժամանակ և նրանց հետ ոչ մեկն առանձնապես չքննակեց ռազմական գործողությունների ավարտը։ Այս իրավիճակը ԵՄ-ին և ԱՄՆ-ին չի բավարարում։ Կա ընկալում, որ Ռուսաստանը և Թուրքիան փորձում են, որոշակի հաջողությամբ, Հարավային Կովկասը դարձնել ռուս-թուրքական պայմանավորվածությունների գոտի և էականորեն նվազեցնել կամ զրոյի հասցնել Արևմուտքի ներգրավվածությունը։ Սա բնականաբար ոչ ԱՄՆ-ին, ոչ ԵՄ-ին չի բավարարում», – բացատրում է քաղաքագետը։

Պողոսյանը բացատրում է, որ հայկական կողմը կարող է ուրախանալ, որ աշխարհի հզորները պնդում են՝ հակամարտությունը լուծված չէ։ Բայց հայտարարությունները բավարար չեն Ադրբեջանի դիրքորոշումները փոխելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան