Վարդան Ղուկասյանի որդին կկալանավորվի

Լուրեր

23.03.2026 | 16:17
Ալեքսանդր Օվեչկինը 1000 գոլ խփած չորրորդ հոկեյիստն է պատմության մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.03.2026 | 16:08
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
23.03.2026 | 15:59
Թրամփը հայտարարել է Իրանի հետ բանակցությունների և էներգետիկ ենթակառուցվածքների դեմ հարվածները հինգ օրով դադարեցնելու մասին
23.03.2026 | 15:55
Lեռնադահուկորդ Գլեբ Մոսեսովը՝ միջազգային մրցաշարի կրկնակի հաղթող
23.03.2026 | 15:49
Իրանը սպառնում է, Հորմուզի նեղուցից բացի, ականապատել Պարսից ծոցն ու ափամերձ տարածքները՝ մինչ լրանում է Թրամփի սահմանած վերջնաժամկետը
23.03.2026 | 15:41
Բաքվում գիշերը կրկին ԱԹՍ-ներ են նկատվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.03.2026 | 15:34
Աբովյանում ավտոմեքենան բախվել է ծառին․ 19-ամյա վարորդը մահացել է
23.03.2026 | 15:30
Վարչապետը ներողություն է խնդրել ոչ միայն քաղաքացուց, այլև ինքն իրենից, որ իրեն վատ է պահել՝ բարձր տոնը նկատի ունեմ․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.03.2026 | 15:21
ԱՄՆ-ը հայտարարում է, որ «մեծ մասամբ առաջ է գնում կամ ըստ պլանի է ընթանում»
23.03.2026 | 15:10
Միրզոյանը՝ Բաքվի հետ Սահմանադրության հարցը քննարկելու մասին // ՀՀ-ն օգնություն է ուղարկել Իրանին․ ԼՈՒՐԵՐ
23.03.2026 | 15:01
Ապօրինի շրջանառությունից հանվել են ավելին քան 4 կգ մեթամֆետամին, հերոին և դեղահաբեր
23.03.2026 | 14:52
Բացահայտվել է 268 հանցագործություն, որոնցից 9-ը՝ նախկինում կատարված
23.03.2026 | 14:48
Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
23.03.2026 | 14:43
Երբ կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը՝ ըստ թուրքական աղբյուրի
23.03.2026 | 14:30
Հայ գեղասահորդները վերջին մարզումներն են անցկացնում աշխարհի առաջնությանը մեկնելուց առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է Դատախազության բողոքը, բեկանել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և քրեական գործով մեղադրյալ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը. այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու սպառնալիքի դեպքի առթիվ քննվող քրեական գործով 2021թ. օգոստոսի 18-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից Ս. Ղուկասյանին առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Միջնորդության քննարկման արդյունքում օգոստոսի 20-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն իր որոշմամբ մերժել էր միջնորդությունը՝ համարելով, որ թեև առկա է գործի քննությանը մեղադրյալի կողմից խոչընդոտելու ռիսկը, սակայն այն նվազ է, և մեղարդյալի պատշաճ վարքագիծը կարող է երաշխավորվել նաև անազատության հետ չկապված խափանման միջոցի կիրառման դեպքում՝ դա թողնելով վարույթն իրականացնող մարմնի հայեցողությանը:

Այս որոշման դեմ Շիրակի մարզի դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը և այսօր բավարարվել է: