Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հնարավորությունն ավելի իրական է թվում, քան երբևէ․ Eurasianet-ի անդրադարձը

Լուրեր

14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
14.09.2026 | 19:30
Հաջիևը տեղյակ չէր, ոնց են ցուցադրում ձեռագրերը. կրկնօրինակ էր և հրճվողների տգիտությունը երևաց․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 19:22
Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
14.09.2026 | 19:08
«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
14.09.2026 | 18:49
Ահազանգից երկու օր անց խոշտանգման ենթադրյալ դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել. Խաժակ Թովմասյանը հաղորդում է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Eurasianet-ը հոդված է հրապարակել հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորման վերաբերյալ։ Մասնավորապես, հրապարակման մեջ նշվում է, որ «առաջին անգամ երկար տարիների ընթացքում Հայաստանի ու Թուրքիայի ղեկավարների կողմից հուսադրող հայտարարություններ են հնչում»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը «դրական ազդակներ է ստանում» Թուրքիայից, իսկ ահա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էլ ասել էր, որ «կարող են աշխատել Հայաստանի հետ հարաբերությունների աստիճանական կարգավորման վրա»։

Նշվում է, որ դրական ազդակներ էին ստացվում նաև 2009-ին, երբ դիվանագիտական ջանքեր էին գործադրվում հարաբերությունների վերականգնման համար հայ-թուրքական արձանագրությունների միջոցով, որոնք, սակայն, անհաջողության մատնվեցին Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի պահանջով։

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո իրավիճակը փոխվել է։ Տարածաշրջանի տարբեր երկրների և՛ վերլուծաբանները, և՛ պաշտոնյաներն այն կարծիքին են, որ այս անգամ հարաբերությունների կարգավորման հնարավորությունն ավելի մեծ է քան երբևէ։ Բաց է մնում հարցը՝ արդյոք Ռուսաստանը կխանգարի դրան, թե՝ ոչ։

«2009-ին Ադրբեջանը դեմ էր Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիշեցնելով Թուրքիային, որ այն փակել է սահմանները 1993-ին Քարվաճառի «օկուպացիայից» հետո։ Այդ հողերից Հայաստանի գնալուց առաջ Բաքուն թուրքական սահմանի բացումը ընկալում էր դավաճանություն։ Հիմա, սակայն, հրադադարի համաձայնությունից հետո այդ հարցը օրակարգից դուրս է, և ոչ ոք չի զարմանա, եթե Ադրբեջանի հայտարարությունները ավելի մեղմ լինեն»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Անկարայից քաղաքագետ Հասան Սելիմ Օզերթը։

Middle East Eye-ի թուրքական բյուրոյի ղեկավար Ռաքըփ Սոլյուն էլ Eurasianet-ի հետ զրույցում ասել է, որ հիմնական տարբերությունը նրանումն է, որ հիմա Ադրբեջանը չի կանգնի Թուրքիայի ու Հայաստանի հաշտեցման ճանապարհին։

Հայաստանի իշխանություններն էլ գտնում են, որ Բաքուն, պարտական լինելով Անկարային, դժվար թե, համարձակվի միջամտել Թուրքիայի պլաններին։

«Թուրքիան իր պարտականությունները կատարել է Ադրբեջանի առաջ։ Ադրբեջանը կրկին կարող է խոչընդոտել բանակցություններին, Հայաստանը պատրաստ է նման սցենարի։ Բայց Ադրբեջանը չպետք է թերագնահատի Թուրքիայի ազդեցությունը երկարաժամկետ հեռանկարում՝ հաշվի առնելով նաև թուրքամետ քաղաքական գործիչներին ու թուրքական զենքից Ադրբեջանի ներկա կախվածությունը»,- լրատվամիջոցին ասել է Հայաստանի կառավարության բարձրաստիճան մի ներկայացուցիչ՝ անանունության պայմանով։

Լրատվամիջոցը գրում է, որ չնայած նրան, որ այս անգամ թվում է՝ բոլորը կողմն են հարաբերությունների կարգավորմանը, կողմերը դրան հասնելու տարբեր միջոցներ են տեսնում։ Հայ վերլուծաբանների ու իշխանությունների ներկայացուցիչների մեծ մասն այն կարծիքին են, որ Երևանը պետք է հասնի Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման անհատապես, առանց Ռուսաստանի, Ադրբեջանի կամ ինչ-որ մեկի մասնակցության։

Միաժամանակ, Թուրքիան ավելի շահագրգռված է հարաբերությունների կարգավորմանը իր կողմից առաջարկած «6-ի ձևաչափի» շրջանակում, որը կազմված է Հարավային Կովակասի 3 պետություններից ու նրանց հարևաններից՝ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Իրան, Ռուսաստան, Թուրքիա։

Վերջին շրջանում Ռուսաստանի իշխանությունները դրական են արձագանքել Հայաստանի ու Թուրքիայի միջև նոր հռետորաբանությանը ու պատրաստակամություն հայտնել աջակցություն ցուցաբերել։ Հայաստանում էլ իշխանության որոշ ներկայացուցիչներ համարում են, որ Ռուսաստանի մասնակցությունը կարող է օգնել՝ հաշվի առնելով նաև երկրում ընդդիմությունը, որը հիմնականում ռուսամետ է, դեմ է կարգավորման գաղափարին։

Կան նաև այնպիսիք, որոնք գտնում են, որ Ռուսաստանը կխոչընդոտի այս գործընթացին՝ հաշվի առնելով Անկարայի ու Մոսկվայի հարաբերությունների անկայուն բնույթը։

«Երբ խոսքը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին է, Հայաստանը փորձում է Ռուսաստանին հեռավորության վրա պահել։ Չնայած վերջին ժամանակներում երկու երկրների հարաբերությունները նկատելիորեն բարելավվել են, Հայաստանը հասկանում է, որ պետք է շտապի, քանի դեռ Թուրքիան հերթական ռուսական ինքնաթիռը չի խոցել և այդ հնարավորությունը բաց կթողնվի։ Այլ կերպ ասած, դա պետք է անել, նախքան Ռուսաստանի դեմ լինելը»,-ասել է ՀՀ կառավարության աղբյուրը։

Հայ որոշ վերլուծաբաններ էլ գտնում են, որ Անկարան առիթ ունի Ռուսաստանին այդ գործընթաց չթողնելու։ Մոսկվայի վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ Ռուսաստանը ներգրավված չէ գործընթացում, այլ միայն ուշացումով է փորձում հասնել։ Այս մասին ասել է Երևանի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:

Նա նշել է, որ Թուրքիան զգում է, որ Ռուսաստանը Կովկասում պատերազմից հետո Թուրքիային հեռու է պահում ծավալվող գործընթացներից․ Թուրքիան չի մասնակցում խաղաղապահ առաքելությանը ու ներկայացված չէ Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան աշխատանքային խմբում։

«Թուրքիայի համար սա հնարավորություն է դուրս մղելու Ռուսաստանին։ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը Թուրքիայի համար հնարավորություն է բանակցությունների սեղանին տեղ զբաղեցնելու»,- ասել է Կիրակոսյանը։

Հայաստանի կառավարության աղբյուրն էլ լրատվամիջոցին ասել է, որ եթե բանակցություններ էլ ընթանում են, ապա միայն բարձագույն մակարդակով ու ոչ պաշտոնական։

«Այդ մասին կարող են իմանալ միայն վարչապետը, արտաքին գործերի նախարարն ու Ազգային անվտանգության ծառայության ղեկավարը»,- ասել է աղբյուրը։ Նա բավական դրական է տրամադրված։ «Թուրքիայի համար սա հնարավորություն է տասը տարվա մեջ առաջին անգամ իրեն լավ կողմից ցույց տալու»,- ասել է անանուն աղբյուրը։

Էմմա Չոբանյան