Մանկապղծություն, ՌԴ-ի հետ գաղտնի կապեր․․․ վրաց ուղղափառ եկեղեցին հերթական սկանդալի կենտրոնում

Լուրեր

15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
Բոլորը

Վրաստանի գլխավոր դատախազությունը հետաքննություն է սկսել ՝ կապված հոգևորականների գաղտնալսումների մասին ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության հետ, այս մասին ասված է գերատեսչության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ, գրում է Սպուտնիկի վրացական ծառայությունը:

Քրեական գործ է հարուցվել մասնավոր կյանքի գաղտնիության փաստը խախտելու գործով։ «Գործի քննության շրջանակներում կիրականացվեն բոլոր անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունները: Մենք կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր կարող են ունենալ անօրինական ձայնագրություններ և նյութեր, համագործակցել հետաքննության հետ: Միևնույն ժամանակ, մենք կոչ ենք անում բոլոր ԶԼՄ-ներին, որոնք ունեն այս մասին նյութեր, համագործակցել հետաքննության հետ և տրամադրել առկա ապացույցները», – ասված է հաղորդագրության մեջ:

Մինչ այս ընդդիմադիր TV Pirveli հեռուստաալիքի եթերում հրապարակվել են վրաց հոգևորականության ներկայացուցիչների խոսակցությունների ձայնագրությունները: Ըստ մամուլի հրապարակումների ՝ ընդդիմադիր հեռուստաալիքներին այս տեղեկատվությունը տրամադրել է Պետական անվտանգության ծառայության  նախկին պաշտոնյաներից մեկը: Խոսքը 100 -ից ավելի հոգևորականների գաղտնալսումների ավելի քան երեք հազար ֆայլերի մասին է:

«Եկեղեցին այսօր ոչ թե Աստծո տունն է, այլ՝ անառականոց։ Ձեզ չի հուզում, որ Պատրիարքությանը կառավարում է ռուսական խավարը, դուք հանդուրժում եք այդ ամենը հանուն ձեր բարեկեցության։ Այստեղ դուք կտեսնեք այդ աղետի ծավալները, որին ես հետևել եմ տարիներով,  տա Աստված դուք արթնանաք, որպեսզի կազմաքանդեք այդ կարծր համակարգը»,- ասել է արտահոսքի ենթադրյալ հեղինակը։

Ըստ « TV Pirveli » հեռուստաընկերության վերծանված ֆայլերից մեկի ՝ 2013 թվականին Վլադիկա Նիկոլոզը տեղեկատվություն է փոխանցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի անձնական հանդիպումների մասին, ինչպես նաև Թբիլիսիի Լուգարի լաբորատորիայից ինչ-որ տեղեկատվություն Ռուսաստանի ոմն քաղաքացի Լոլիտա Դանիլովային: Իր մատուցած ծառայությունների դիմաց նա վերցրել է 30,000 ԱՄՆ դոլար:

Փաստաթղթերը, որոնք, ինչպես ենթադրվում է, արտահոսել են Պետական անվտանգության ծառայության կողմից, փաստում են, որ այդ գերատեսչությունը տարիներ շարունակ հետևել է Վրաստանի եկեղեցու առաջնորդների անձնական կյանքին, գաղտնազերծել են հոգևոր սպասավորների և մայրապետների միջև սեռական կապերը,  պնդումներ կան եկեղեցականների կողմից մանկապղծության դեպքերի մասին, նշված են երեխաների կոնկրետ անուններ և տվյալներ։

Վրաց ուղղափառ եկեղեցին պաշտոնապես չի մեկնաբանել սկանդալը։

Մինչդեռ ընդդիմադիր «Մտավարի» հեռուստաալիքի լրագրողները հրապարակել են իրենց լրագրողական հետաքննության արդյունքները: Հեռուստաալիքի տեղեկությունների համաձայն ՝ պետական անվտանգության ծառայության գաղտնի ձայնագրությունների արտահոսքն իրականացրել է Թբիլիսիի բնակիչ, վարչության նախկին աշխատակից Ակակի Նեմսաձեն, որը ինքնասպան է եղել երկու ամիս առաջ ՝ հուլիսի 8 -ին: Մահվանից առաջ նա որոշել է գաղտնազերծել նյութերը և ֆայլերն ուղարկել է ընդդիմադիր լրատվամիջոցներին։

 

Տաթև Ֆռանգյան