Արարատ Գրիգորյանը ներկայացրել է խաղողի մթերման գործընթացն արդյունավետ դարձնելու հնարավոր քայլերը

Լուրեր

09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
Բոլորը
Ի շարունակություն Աղավնաձորում սույն թվականի սեպտեմբերի 10-ին կայացած հանդիպման,  Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հանդիպել է բնակավայրի մի շարք խաղողագործների հետ՝ մթերումների շրջանին ընդառաջ ծագած խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները քննարկելու նպատակով. տեղեկացնում են Վայոց ձորի մարզպետարանից:

«Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալ Նաիրի Սարոյանը և Աղավնաձորի վարչական ղեկավար Արամ Միքայելյանը:

Մարզպետ Արարատ Գրիգորյանը ներկայացրեց վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների հետ պարբերաբար կազմակերպվող համագործակցության արդրունքում ձևավորված ցուցակը, որտեղ ներկայացված են մթերող ընկերությունները և վերջիններիս կողմից մթերվող խաղողի քանակը:

Խաղողագործներն իրենց հերթին ներկայացրին մթերումների իրականացման ընթացքում առաջացող խնդիրները, որոնց մի մասը մասնավորապես առնչվում էր խաղողի մթերման գներին և վճարումներին։

Մարզպետն ընդգծեց, որ նման հանդիպումներն առաջին հերթին ուղղված են մարզում խաղողագործների մթերման խնդիրների նվազեցմանը, որը հնարավոր է իրականացնել միայն բոլոր ներգրավված կողմերի միասնական և համակարգված աշխատանքի շնորհիվ:

Նշվեց, որ խաղողի մթերման գործընթացը արդյունավետ և անարգել կազմակերպելու ուղղությամբ նախաձեռնվում են բոլոր անհրաժեշտ և հնարավոր քայլերը»,- ասված է հաղորդագրությունում: