Ելփին և Չիվա բնակավայրերում շչակ է գործարկվելու
Սեպտեմբերի 16-ին` ժամը 10:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունն Արենի համայնքի Ելփին և Չիվա բնակավայրերում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրերի շչակները:
«Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասված է ԱԻՆ-ի տարածած հաղորդագրությունում: