Էրդողանը հայտարարել է, որ հորիզոնում տեսանելի է մեծ ու հզոր Թուրքիայի ուրվագիծը

Լուրեր

06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 11:08
ՀԲՖ նախագահը քննարկում է ունեցել ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ
06.11.2026 | 11:06
Միածինը միամիտ չէր և գիտեր՝ որտեղ իջներ․ Նիկոլ Փաշինյանը՝ հայերի ինքնության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:00
Արմավիրի մարզում ավազի ապօրինի արդյունահանմամբ պետությանը պատճառված ավելի քան 22,5 մլն դրամի վնասը վերականգնվել է
06.11.2026 | 10:52
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, թե հաջորդ շաբաթ ՀՀ-ին ՀԱՊԿ-ում կարող են զրկել ձայնի իրավունքից
06.11.2026 | 10:40
Կառլեն Մկրտչյանը ևս դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 2 մլն դրամ
06.11.2026 | 10:35
Փաշինյանը բանախոսությամբ է հանդես գալիս «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ին․ ՈՒՂԻՂ
06.11.2026 | 10:29
Ծանրամարտի ԱԱ. Պայքարի մեջ է մտնում Եվրոպայի եռակի չեմպիոն Գարիկ Կարապետյանը
06.11.2026 | 10:21
Սյունիքի «Սատանի կամուրջ» հատվածում երկու բեռնատար փակել են ճանապարհը․ երթևեկությունը վերականգնվել է
06.11.2026 | 10:10
Զանգվածային ցույցեր Ֆրանսիայում․ մոտ 1,6 մլն մասնակից, 448 ձերբակալված և 53 վիրավոր ոստիկան
Բոլորը

Թուրքիայի մակրոտնտեսական բալանսը սկսել է վերականգնվել։ Եվ դա խոսում է այն մասին, որ տնտեսությունում դրական դինամիկան թափ է հավաքելու։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն  Անկարայում նախագահական համալիրում ելույթի ունենալիս,  գրում է «Անադոլու» գործակալությունը։

«Երբ մենք ասում ենք, որ Թուրքիան կվերածենք աշխարհի 10 խոշորագույն տնտեսություններից մեկի, ասում ենք, որ այն միայն այս կամ այն կատեգորիայի մարդկանց համար չէ, այլ երկրի բոլոր քաղաքացիների՝ աշխատողներից մինչև պետական ծառայողներ, արհեստավորներից մինչև թոշակառուներ։ Հեռանկարում երևում է մեծ ու հզոր Թուրքիայի ուրվագիծը։ Մինչ մենք, որպես ազգ,  ամուր կերպով պաշտպանում ենք մեր միասնությունը, հավասարությունն ու եղբայրությունը, ոչ ոք չի կարող մեզ խանգարել հասնել այդ նպատակին»,- ասել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ բոլոր նրանց անհանգստությունը, որոնք տեսնում են Թուրքիայի անցած ուղին բոլոր ոլորտներում՝ քաղաքականությունից տնտեսություն, պաշտպանությունից ենթակառուցվածքներ, խոսում է այն մասին, որ երկիրը շարժվում է ճիշտ ուղղությամբ։

«Թուրքիան գտնվում է այն փուլի շեմին, երբ մենք մի կողմից համալրում ենք մեր դարավոր կորուստները, մյուս կողմից՝ վստահորեն նայում մեր պայծառ ապագային։ Ոչ մեկի մոտ չպետք է կասկած լինի, որ մենք մեր երեխաներին կթողնենք երկիր, որի մասին երազում են, եթե շարունակենք ներկա գործընթացը, որի խորհրդանիշը «2023թ․ նպատակներն են»,-ասել է Թուրքիայի նախագահը։

Էմմա Չոբանյան