Կորոնավիրուսից երեկ մահացած հղի կինը զբաղվել է ինքնաբուժմամբ

Լուրեր

14.02.2026 | 12:52
NVIDIA-ն միլիարդների ներդրում է անում Հայաստանում․ Սաակաշվիլիին ափսոսանք է հայտնել Վրաստանի համար
14.02.2026 | 12:34
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել 2026 թվականին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.02.2026 | 12:02
Ներում կշնորհե՞ք Ղարաբաղի ղեկավարներին․ լրագրողը՝ Ալիևին
14.02.2026 | 11:55
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
14.02.2026 | 11:36
Հայաստանի հետ մտել ենք խաղաղության մի շրջան, որը, հուսով եմ, հավերժ կլինի․ Ալիև
14.02.2026 | 11:13
Արտարժույթների փոխարժեքները՝ փետրվարի 14-ի դրությամբ
14.02.2026 | 10:51
Նավթի գներն աճել են
14.02.2026 | 10:26
Նիկոլ Փաշինյանը դասախոսելու է Լեհաստանում․ «Հայաստանը և նոր խաղաղության ճարտարապետությունը Հարավային Կովկասում»
14.02.2026 | 10:08
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
13.02.2026 | 23:22
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
13.02.2026 | 23:00
Կլիմայական ապատեղեկատվությունը մարտահրավեր է դարձել. ինչ լուծումներ են առաջարկվում
13.02.2026 | 22:49
«Աղից քայքայված ասֆալտ» ու միլիոնների վնաս․ ո՞վ է փոխհատուցելու վարորդներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.02.2026 | 22:43
Վթար Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին. երեք անձ հոսպիտալացվել է
13.02.2026 | 22:29
Ադրբեջանում հնդիկների են առևանգել և ծնողների աչքի առաջ խոշտանգել ուղիղ հեռարձակմամբ
13.02.2026 | 22:10
Հայտնի են ծանրամարտի Հայաստանի կանանց առաջնության չեմպիոնները
Բոլորը

Կորոնավիրուսի բարդացումներից սեպտեմբերի 13-ին մահացած 19-20 շաբաթական հղի կինը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից էր։

Առողջապահության նախարարարության մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը Factor.am-ին հայտնեց, որ վերջինս ուշ էր դիմել հիվանդանոց, իսկ մինչ այդ զբաղվել է ինքնաբուժմամբ․

«Դիմել է հիվանդանոց ու միանգամից հոսպիտալացրել են:

Վերակենդանացման բաժանմունքում է եղել․ վիճակը ծայրահեղ ծանր էր»,- նշեց խոսնակը՝ հավելելով, որ պացիենտը պատվաստված չի եղել։

Հիշեցնենք, որ հղի կինն ունեցել է երկկողմանի թոքաբորբ` թոքերի 40 տոկոս ախտահարմամբ, և ըստ Առողջապահության նախարարության հաղորդագրության՝ մահացել է սուր շնչառական անբավարարությունից։

Նշենք, որ անցյալ տարի Հայաստանում կորոնավիրուսով վարակված 5 հղի է մահացել։ 2021 թվականին էլ արձանագրվել է 4 դեպք:

Ընդհանուր առմամբ՝ երկրում կորոնավիրուսից մահվան 9 դեպք գրանցվել է միայն հղիների շրջանում։

Արփի Հակոբյան