«Զոն նայող» Արկադի Պապյանը 40-րդ օրը դադարեցրել է հացադուլը․ նրան շարունակում են պահել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում

Լուրեր

14.08.2026 | 00:40
Մարտուն Գրիգորյանը երկու ամսով կալանավորվել է
14.08.2026 | 00:08
Կոնֆերենցիաների լիգա. «Նոան» պարտվեց «Սյոնին» ու դուրս մնաց պայքարից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 23:59
Էդուարդ Սպերցյանը հաղթական գոլ խփեց Սաուդյան Արաբիայի առաջնությունում նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 23:23
Հաստատվել է օտարերկրյա պետության քաղաքացու կողմից ՀՀ քաղաքացի համարվող և ՀՀ տարածքից դուրս ապրող երեխայի որդեգրման վերաբերյալ կարգը
13.08.2026 | 23:08
Որոշ շրջաններում կլինեն հորդառատ տեղումներ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
13.08.2026 | 22:53
Հայտնի է «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Եվրոպա լիգայում
13.08.2026 | 22:44
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.08.2026 | 22:30
Կակաոյի փոշին ՀՀ կներմուծվի առանց ներմուծման մաքսատուրքի վճարման
13.08.2026 | 22:13
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում
13.08.2026 | 22:03
Կասեցվել է «Հաղարծին» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը
13.08.2026 | 21:49
Դովեղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
13.08.2026 | 21:37
Արամ Հովհաննիսյանը չհերքեց. նա կնշանակվի ՌՈ պետ
13.08.2026 | 21:28
Պապոյանն ու ՌԴ գյուղատնտեսության նախարարը քննարկել են հայկական արտադրանքի մատակարարման սահմանափակումների վերացումը
13.08.2026 | 21:15
«Ավելի լավ է չիմանամ՝ տունս ինչ վիճակում է»․ արցախցիները Բաքվից փոխհատուցում են պահանջում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.08.2026 | 21:01
Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել Աջապահյանի գործով
Բոլորը

Քիչ առաջ «Վանաձոր» ՔԿՀ ղեկավարությանը կաշառք տալու մեղադրանքով կալանավորված Արկադի Պապյանը դադարեցրեց հացադուլը։ Այս մասին Factor.am-ին հայտնեց նրա փաստաբան Ամրամ Մակինյանը։ Նա այսօր երկու անգամ է տեսել իր պաշտպանյալին։ Պապյանին այսօր հանդիպել են նաև ՀՀ դատախազության ներկայացուցիչները։ Սա դատախազների արդեն երրորդ այցելությունն է։

«ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչները՝ ի դեմս ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի, պետի տեղակալի, ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալի, համապատասխան քրեական գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի, կրկին այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տևական ժամանակ հացադուլի մեջ գտնվող Արկադի Պապյանին: Այցի նպատակն էր նրա առողջական վիճակի վերաբերյալ անմիջականորեն տեղեկատվություն ստանալը, ինչպես նաև հացադուլի դիմելու պատճառներն ու պահանջները հավելյալ անգամ քննարկելը», – Factor.am-ին հայտնեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Նշենք, որ այսօր Արկադի Պապյանի հացադուլի 40-րդ օրն էր։ Նա այնքան հյուծված էր, որ անգամ ջուր չէր կարողանում խմել։ «Օրգանիզմը ջուր չի ընդունում, հետ է տալիս, – ասում է Ամրամ Մակինյանը, – լավ է, որ նա դուրս եկավ հացադուլից։ Նրա օրգանիզմը այլևս չէր դիմանում։ Բայց մենք հետամուտ ենք լինելու, որ իրավական ճանապարհով այս խնդիրը լուծեն»։

Հարցին, թե արդյոք դատախազների այցելությունը փոխեց իրավիճակը, Մակինյանը պատասխանեց․ «Նրանք խոստացել են օբյեկտիվ քննություն իրականացնել։ Ինքը ռեաբիլիտացիոն շրջանում է։ Հիմա «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում է։ Գիշերը նրա վիճակը կտրուկ վատացել էր։ Տարվել է դատապարտյալների հիվանդանոց և կրկին բերվել է հիմնարկ», – հայտնեց Ամրամ Մակինյանը։

Փաստորեն, ծայրահեղ հյուծված, բժշկական օգնության կարիք ունեցող Պապյանին չեն տեղափոխում դատապարտյալների հիվանդանոց, որտեղ նա բժիշկնեի շուրջօրյա հսկողության տակ կլիներ։ Հնարավո՞ր է, որ Պապյանի մեղադրանքը վերանայվի, ի՞նչ են այս մասին խոսել դատախազներն ու Պապյանը։ Ահա այս հարցերի շուրջ գլխավոր դատախազության պատասխանը․ «Կրկին պատրաստակամություն է հայտնվել ուսումնասիրության առարկա դարձնել իր նկատմամբ մեղադրանքի ապացուցողական հիմքը կազմող փաստական հանգամանքների վերաբերյալ Արկադի Պապյանի կողմից ներկայացվելիք առարկությունները։ Նախաքննությունն ավարտական փուլում է և շուտով ծանոթանալու համար քրեական գործի նյութերը կտրամադրվեն պաշտպանության կողմին, ինչից հետո թե՛ Պապյանը, և թե՛ նրա պաշտպանը կարող են հանդես գալ միջնորդություններով, որոնք կդառնան մանրարկիտ քննարկման առարկա»:

43 տարեկան Արկադի Պապյանը Վանաձորի կալանավայրում այսպես ասած՝ «զոն նայողի» կարգավիճակում էր։ 2012 թվականին նա դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման այն բանի համար, որ ազգամիջյան բախման հետևանքով ՌԴ ԿԻսելյովսկ քաղաքում սպանել էր ՌԴ Կիսելյովսկ քաղաքի քրեական հեղինակություն Իգոր Նիկոնովին։ Նրա ազատազրկման ժամկետը գրեթե ավարտվում էր, երբ Պապյանին նոր մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 2 դրվագ՝ 312-րդ հոդվածի 1-ին մասով: Նա մեղադրվում է այն բանի համար, որ 2014թ. հունիսի 23-ից պատիժ կրելով ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔՀԿ-ում իր մտերիմ Կարեն Հակոբյանի միջոցով ընդհանուր առմամբ 2 մլն 250 հազար դրամի կաշառք է տվել «Վանաձոր» ՔԿՀ-ի պաշտոնյաներին։

Պապյանը վստահեցնում է, որ իր մեղքը ապացուցող փաստեր չկան։

Սյուզան Սիմոնյան