ԱՊՀ երկրների առաջին խաղերում Հայաստանը նվաճել է 13 մեդալ

Լուրեր

27.03.2026 | 23:30
Պորտուգալիայում քահանաների կողմից սեռական բռնության զոհերին ավելի քան 1,6 միլիոն եվրո փոխհատուցում է հատկացվել
27.03.2026 | 23:30
Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանը ձերբակալվել է
27.03.2026 | 23:14
Իսպանիայում 25-ամյա աղջիկը էվթանազիայի է ենթարկվել. նա երկու տարի պայքարել է ընտանիքի դեմ՝ մահանալու իրավունքի համար
27.03.2026 | 23:11
Էդուարդ Սպերցյանը կարող է բաց թողնել Բելառուսի հավաքականի դեմ հանդիպումը
27.03.2026 | 23:00
Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտվեց խմբի առաջատարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 22:52
Սողանք Կապան քաղաքում․ տուժածներ չկան
27.03.2026 | 22:50
TOON EXPO-ն մեկնարկել է․ անշարժ գույքի շուկան մեկ հարթակում երեք օր՝ Մերիդիանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.03.2026 | 22:44
Ադրբեջանի ընդդիմության բանտարկված առաջնորդի որդին ԱՄՆ Պետդեպում քննարկել է քաղբանտարկյալների հարցը 
27.03.2026 | 22:30
27 երկրից այցելուներ, հատուկ զեղչեր, բացառիկ գնիջեցումներ․TOON EXPO-ն 6-րդ անգամ անցկացվում է Երևանում
27.03.2026 | 22:26
Իրանում պատերազմի սկսվելուց ի վեր զոհվել է առնվազն 1900 մարդ
27.03.2026 | 22:12
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է գրեթե ամբողջ շաբաթ
27.03.2026 | 21:58
Ռուբիոն հրապարակավ վիճել է G7-ի գործընկերների հետ Իրանի և Ուկրաինայի պատերազմների վերաբերյալ
27.03.2026 | 21:46
Ավստրիան 14 տարեկանից փոքր երեխաներին կարգելի օգտվել սոցցանցերից
27.03.2026 | 21:37
Տաթև-Լծեն ավտոճանապարհը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
27.03.2026 | 21:24
Մարտի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Մոլդովան, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ադրբեջանը և Ուզբեկստանը ներկայացնող 14-23 տարեկան 1100-ից ավելի մարզիկ մեդալների 181 հավաքածուի համար պայքարել է 16 մարզաձևում. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:

Հայաստանը Կազանում ունեցել է 11 մարզաձևից 55 ներկայացուցիչ, որոնք նվաճել են 5 արծաթե և 8 բրոնզե մեդալ: Առաջինը հաջողության են հասել բռնցքամարտիկները. Հարություն Խաչատրյանը (52), Հայկ Թադևոսյանը (54 կգ), Դավիթ Սիմոնյանը (80 կգ) դարձել են արծաթե մեդալակիր, իսկ Արշակ Բաբլումյանը (63 կգ)՝ բրոնզե: Հաջորդիվ պատվո հարթակին են կանգնել Գևորգ Մանուկյանը, որը արծաթե մեդալ է նվաճել կորեշ մարզաձևի 65 կգ քաշային կարգում, և սամբիստներ Դավիթ Հովսեփյանը (58 կգ), Արամ Աղաջանյանը (64 կգ) և Արշավիր Բաղրամյանը (79 կգ), որոնք դարձել են բրոնզե մեդալակիր:

Հայաստանի 5-րդ արծաթե մեդալը նվաճել է հրաձիգ Հայկ Բաբայանը: Հրացան մրցաձևի եզրափակչում նա երկրորդ տեղն է զբաղեցրել 245.3 միավորով: Վերջին բրոնզե մեդալները գրանցվել են մուայթայ, սեղանի թենիս և կարատե մարզաձևում: Մուայթայում երրորդ մրցանակին արժանացել են Արթուր Պողոսյանը (54 կգ) և Լուսի Տեր-Դավթյանը (63,5 կգ), սեղանի թենիսի պատանիների զուգախաղում մեդալակիր է դարձել Ավետ Վասիլյան և Մուշեղ Նազարյան զույգը, իսկ կարատեիստներից հաջողության է հասել Գեղամ Նիկողոսյանը (մինչև 60 կգ):

Հավելենք, որ ԱՊՀ երկրների երկրորդ խաղերը նախատեսվում է անցկացնել 2023 թվականին: