Ցուցակների խնդիրը մեզ նույնպես անհանգստացնում է․ տեղին է պատգամավորի մտահոգությունը․ Ալեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

«Ի վերջո, ինչո՞ւ ընտրական ցուցակների մաքրման հարցը չի կարգավորվում։ Աննորմալություն է, երբ մարդը ՀՀ-ում չէ երկար տարիներ, բայց նրա անունը կա ընտրական ցուցակում»,-ԱԺ լիագումար նիստում ԿԸՀ գործունեության տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ այսօր ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ ընտրական օրենսգիրքն ունի լիարժեք վերահսկողություն կատարելու բոլոր գործիքները։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պատգամավորի մտահոգությունը տեղին համարեց. «Մեզ նույնպես անհանգստացնում է ցուցակների հարցը։ Կարծում եմ՝ պետք է հետամուտ լինենք, որ այդ հարցը մեկընդմիշտ փակվի։ Պատգամավորի մտահոգությունը, պարոն Մուկուչյան, շատ տեղին է։ Հասկանում եմ ձեր ասածը, բայց քաղաքական տեսանկյունից դրա մասին տարիներ շարունակ խոսվել է։ Քայլեր պետք է ձեռնարկենք, որ հաջորդ ընտրություններից հետո նման հարց չառաջանա»։

Տիգրան Մուկուչյանն արձագանքեց՝ նշելով, որ արդեն իսկ սահմանված է, որ ժամկետանց անձնագրով քաղաքացիների տվյալներն այլևս չեն լինելու ընտրական ցուցակներում․ «Ժամկետանց անձնագիրը ենթադրում է, որ քաղաքացին վաղուց ՀՀ-ում չէ։ Առաջիկա ՏԻՄ ընտրություններում այս իրավադրույթը կկիրառվի և որոշակի առումով լուծում կտա հարցին»։

Մանրամասները՝ տեսանյութում: