Մոսկվան Մինսկին ավելի քան 1 մլրդ դոլարի սպառազինություն կմատակարարի. Լուկաշենկո

Լուրեր

15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
Բոլորը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մոսկվան եւ Մինսկը պայմանավորվել են ավելի քան մեկ միլիարդ դոլարի ռուսական զենքի մատակարարման շուրջ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ես շատ շնորհակալ եմ Ռուսաստանի ղեկավարությանը, զինվորականներին և ռազմարդյունաբերական համալիրին, որ նրանք համաձայնեցրել են սպառազինությունների մի ամբողջ ցանկ, որոնք մինչև 2025 թվականը կլինեն այստեղ։  Դա, իրոք, մոտ մեկ տասնյակ ինքնաթիռ է… – դրանք արդեն, մի մասը, մեզ են հասել։ Դրանք ուղղաթիռներ են՝ մի քանի տասնյակ, դա ՏՕՌ-Մ2 է: Մեծ ծավալներ, դա խոսում է այն մասին, որ եւ մենք, եւ Ռուսաստանի Դաշնությունը շատ լուրջ ենք ընդունում ահա այս արեւմտյան ուղղությունը, որտեղ մենք գտնվում ենք անմիջականորեն շփման մեջ ՆԱՏՕ-ի զորքերի հետ», – ասել է պետության ղեկավարը:

Լուկաշենկոն նաեւ հայտնել է, որ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում կայացած բանակցություններում իրեն պատմել է C-500 ժամանակակից զենիթահրթիռային համակարգերի մասին:

«Շատ արդյունավետ համալիր է, այն արդեն, իմ կարծիքով, անցել է փորձարկումներ, պատրաստվում է սպառազինության ընդունմանը։  Այդ թվում ես նրան եւս մեկ անգամ հիշեցրել եմ Ս-400-ի մասին, պատմել եմ նրան, թե որտեղ ենք ցանկանում այդ համալիրները դնել», – հավելել է Բելառուսի նախագահը ։

Նա նաեւ ընդգծել է, որ երկու երկրների բանակները պատրաստ են ապահովել Միութենական պետության անվտանգությունը:

Սեպտեմբերի 10-16-ը Ռուսաստանի 9 եւ Բելառուսի 5 զորավարժարաններում անցկացվում է «Արեւմուտք-2021» ռազմավարական զորավարժությունների գործնական փուլը: